ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի նիստում 11 ակումբի շնորհվեց ազգային արտոնագիր - VNews
Բաժիններ

ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի նիստում 11 ակումբի շնորհվեց ազգային արտոնագիր

Մարտի 9-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Նիստի ընթացքում քննության էին դրվել ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 թթ. առաջնության մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» և ՀՀ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող 3 ակումբների՝ «Լոկոմոտիվ», «Վեստ Արմենիա», «Վան» ֆուտբոլային ակումբների, արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2020/2021թթ. առաջնությանը:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի՝ Ազգային արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 11-ին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Շիրակ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Գանձասար-Կապան ՖԱ», «Ուրարտու ՖԱ», «Արարատ ՖԱ», «Նոա ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Լոկոմոտիվ ՖԱ» և «Վան ՖԱ»:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Վեստ Արմենիա ՖԱ»-ի արտոնագրման դիմումն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2019թ. խմբագրություն) Հոդված 42-ով, 44-ով, 46-ով և Հավելված 1-ով սահմանված պահանջները: «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի արտոնագրման դիմումի մերժման արդյունքում ակումբի առաջին թիմը հնարավորություն չի ունենա մասնակցել ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2020/21թթ-ի առաջնությանը: Ակումբը իրավունք ունի բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 (հինգ) օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին

Մելիքբեկյան․ «Ներսից մարդ, ում անունը երբեք չեմ տա, կարողացել է մեզ փաստաթղթեր տալ»

Արմեն Մելիքբեկյան․ «ՀՖՖ-ի պատվիրակները զանգեր են ստանում իմ դեմ քվեարկելու խնդրանքով»

ՀՖՖ 20-րդ տարեկան ժողով. ուղիղ եթեր

FAF. Այսօր փորձ է կատարվելու պաշտոնանկ անել Արմեն Մելիքբեկյանին

Կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը. Կարևոր որոշումներ են ընդունվել

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան վարձակալությամբ տրվել է «Նոային»

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հեռավար մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 4-ին

Կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը

ՀՖՖ-ն հերթական ակցիան է կազմակերպել արցախցի երեխաների համար (տեսանյութ)

ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Քարաբախ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից

ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը հետաձգվում է

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով «Անդրանիկ» մարզադպրոցի 26-ամյա ֆուտբոլիստ է զոհվել

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան օգտագործում է ֆուտբոլային հարթակը փաստերը մանիպուլացնելու համար. ՀՖՖ

ՀՖՖ-ն բողոք կներկայացնի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվել են