ՀՖՖ Գործկոմը կասեցրել է ՀՖՖ ժողովի ևս 2 մասնակցի անդամություն - VNews
Բաժիններ

ՀՖՖ Գործկոմը կասեցրել է ՀՖՖ ժողովի ևս 2 մասնակցի անդամություն

Դեկտեմբերի 12-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Օրակարգում է եղել 3 հարց՝

1. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության որոշ Անդամների անդամության կասեցում:

2. ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի թեկնածության ներկայացում Ժողովի հաստատմանը:

3. 2019 թ. դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգի հաստատում:

Գործադիր կոմիտեն քննարկել է ՀՖՖ ՀԿ 5 անդամների՝ «Դովեղ ՖԱ» ՀԿ, «Էրեբունի-Դիլիջան մարզական ակումբ» ՀԿ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-Ակադեմիա» ՓԲԸ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ», «Արնար» հիմնադրամ (ՀՄԴ) անդամության կասեցման հարցը: Քննարկումներից հետո յուրաքանչյուր անդամի անդամության կասեցման վերաբերյալ կայացել է առանձին քվեարկություն, որի արդյունքում ՀՖՖ Գործկոմը ընդունել է որոշում կասեցնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ» և «Արնար» հիմնադրամի (ՀՄԴ) անդամությունը ՀՖՖ-ին՝ հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 17-րդ կետի առաջին ենթակետի դրույթները:

ՀՖՖ Գործկոմը միաձայն կողմ է քվեարկել Արմեն Դավթյանի թեկնածությունը՝ որպես ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի, Ժողովի հաստատմանը ներկայացնելուն:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն նաև միաձայն քվեարկել է դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ ժողովի օրակարգի հաստատման օգտին:

ՀՖՖ Նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության թեկնածուների և Ժողովի պատվիրակների ու ներկայացուցիչների ցանկը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզչի անունը

Կայացել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի վիճակահանությունը

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ թողեց ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները

Ինչո՞ւ են դադարեցված Վանաձորի, Սևանի, Արմավիրի և Սիսիանի մարզադաշտերի վերակառուցման աշխատանքները

Հայաստանի 2019-20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ կորոշվի նաև երկրպագուների վարկածով

Մեկնարկում է Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

Աբովյանի քաղաքային մարզադաշտը կվերանորոգվի

Շիրակի մարզի 12 բնակավայրերում կառուցվել են արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր

«Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները մերժվել են

«Լոռի» – «Արարատ» հանդիպումը չի կայանա. ֆուտբոլիստներից մեկի՝ COVID-19 թեստը դրական է

Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի խորհրդականներ

Արմեն Մելիքբեկյանը բաց նամակով դիմել է «Շիրակի» երկրպագուներին

Հայաստանը դարձել է առաջին երկրներից, որը միացել է ՈւԵՖԱ-ի Playmaker ծրագրին

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

«Այսքանով խնդիրը ամբողջությամբ լուծված չենք համարելու, գործընթացը շարունակվելու է». Արթուր Ազարյանը՝ պայմանավորված խաղերի խնդրի մասին

Մելիքբեկյան. «Ապացույցները, որոնք ստացել ենք միջազգային գործընկերներից, փոխանցվելու են իրավապահներին»