ՀՖՖ գործկոմը քննարկել է առաջնության վերսկսման սցենարները - VNews
Բաժիններ

ՀՖՖ գործկոմը քննարկել է առաջնության վերսկսման սցենարները

Ապրիլի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Կոմիտեն քննարկել է ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև Vbet Գավաթի խաղարկության վերսկսման և ընթացիկ մրցաշրջանի ավարտի հնարավոր ժամկետները: Քննարկման արդյունքում մշակվել են առաջնությունների ժամկետների և ձևաչափերի հնարավոր փոփոխման մի քանի նախնական՝ աշխատանքային տարբերակներ: ՀՖՖ աշխատակազմին առաջարկվել է մոտակա օրերի ընթացքում նշված նախնական տարբերակները քննարկել ՀՀ Պարետատան հետ: Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում կներկայացվեն Պարետատան հետ քննարկման արդյունքները, ինչի հիման վրա կկայացվի առաջնությունների վերսկսման հետ կապված վերջնական որոշում:

Օրակարգի մեկ այլ հարցով Գործադիր կոմիտեն քննարկել է ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի հնարավոր փոփոխության հարցը՝ հաշվի առնելով ՖԻՖԱ-ի կողմից ստացված այն խորհրդատվականը, համաձայն որի ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում ազգային ֆեդերացիաները բացառության կարգով այս տարի կարող են փոփոխել նախկինում սահմանված ժամկետները: Որպես աշխատանքային տարբերակ՝ դիտարկվել է ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի սկիզբը և ավարտը հետաձգել մեկական ամսով: Այնուամենայնիվ, Գործադիր կոմիտեն միակարծիք էր, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի միայն առաջնությունների վերսկսման և ընթացիկ մրցաշրջանի ավարտի ժամկետների վերջնական հստակեցումից հետո:

Գործադիր կոմիտեն կայացրել է նաև մի շարք որոշումներ: Մասնավորապես, որոշվել է ստեղծել Բժշկական կոմիտե (ժամանակավոր կոմիտե)՝ որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին: Կոմիտեի ստեղծման նպատակն է վերանայել ՀՖՖ բժշկական ծառայության գործող համակարգը և գործիքակազմը, Գործադիր կոմիտեի հաստատմանը ներկայացնել բժշկական ծառայության բարելավման, արդիականացման և հետագա ռազմավարական զարգացման ծրագիր:

Գործադիր կոմիտեի մեկ այլ որոշմամբ, կրկին որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին, ստեղծվել է Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե (ժամանակավոր կոմիտե): Սահմանված ժամկետներում Փորձագիտական կոմիտեն պետք է ՈւԵՖԱ-ի հետ համատեղ ծավալի ներքին հետաքննություն պայմանավորված խաղերի հետ կապված հարցերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հավաքագրի հնարավոր ապացույցներ և մանրամասն հաշվետվություն ներկայացնի Գործադիր կոմիտեին:

Օրակարգի վերջին հարցով, ելնելով երկրում ստեղծված առկա օբյեկտիվ պատճառներից, հայտարարված արտակարգ դրությունից և առողջապահության առաջնահերթության հիմնավորումներից, Գործադիր կոմիտեն, հիմք ընդունելով ՀՖՖ Կանոնադրության 78-րդ հոդվածը, որոշում է կայացրել հետաձգել ՀՖՖ Հերթական Ժողովի անցկացումը և Ժողովի անցկացման ամսաթիվը տեղափոխել 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարձրագույն խմբի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Լոռի» – «Արարատ» հանդիպումը չի կայանա. ֆուտբոլիստներից մեկի՝ COVID-19 թեստը դրական է

Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի խորհրդականներ

Արմեն Մելիքբեկյանը բաց նամակով դիմել է «Շիրակի» երկրպագուներին

«Լոռիի» դարպասապահը վարակվել է կորոնավիրուսով, ևս երեք ֆուտբոլիստներ բարձր ջերմություն ունեն

VBET-ը ներկայացնում է Հայաստանի առաջնության հունիս ամսվա 5 լավագույն գոլերը (տեսանյութ)

«Արարատի» 700-րդ խաղը․ Միայն 2 թիմ է ավելի շատ հանդիպում անցկացրել Բարձրագույն խմբում

Մելիքյանի առաջին հաղթանակն «Ալաշկերտում», որը պարգևեց եվրագավաթի ուղեգիր․ VNews-ի ֆոտոշարքը «Լոռիի» դեմ խաղից

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Հայաստանը դարձել է առաջին երկրներից, որը միացել է ՈւԵՖԱ-ի Playmaker ծրագրին

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)