-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջն այսօր գրառում է կատարել, որում փոքրիկ տղան սպասման մեջ է, իսկ մեկնաբանության մեջ գրված է. «Հենց այսպես էլ սպասում ենք Մխիթարյանի վերադարձին»: Գրառումից հետո կա նաև տխուր էմոջի. դա կարող է ակնարկ լինել այն մասին, որ Մխիթարյանը դժվար թե հասցնի վերականգնվել մինչև ԵՎՐՈ 2020-ի՝ Հայաստանի հավաքականի առաջիկա՝ Հունաստանի և Իտալիայի հավաքականների դեմ խաղերին:
Waiting for @HenrikhMkh‘s recovery be like ☹️#Mkhitaryan #Armenia pic.twitter.com/mSwNccDd3I
— Official Armenian FF (@OfficialArmFF) November 9, 2019
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ավելի քան մեկ ամիս է, ինչ վնասվածք է ստացել ու խաղադաշտ դուրս չի գալիս: «Ռոմայի» ֆուտբոլիստը չկարողացավ հավաքականին օգնել նաև Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի ընտրանիների դեմ խաղերին:
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո