ՀՖՖ-ի հերթական ակնարկը. Ի՞նչ նորություն է սպասվում - VNews
Բաժիններ

ՀՖՖ-ի հերթական ակնարկը. Ի՞նչ նորություն է սպասվում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերթական նկարազարդումն է հրապարակել սոցիալական ցանցերի իր էջերում ու այն վերնագրել «շուտով»։

Իլյուստրացիայում պատկերված է պատանի ու մեծահասակ ֆուտբոլիստ, որը ժեստով «լռություն պահպանելու» կոչ է անում։

Նախօրեին ՀՖՖ հրապարակել էր երկու մասից բաղկացած ևս մեկ նկարազարդում, որում նախ ֆուտբոլիստը մուտք է գործում մարզադաշտ, իսկ մյուս նկարում գնդակով կանգնած է ստադիոնի տանիքին։

Երկրպագուները մի քանի վարկած ունեն. կան այնպիսիք, որ հավատացած են, որ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը շուտով հագնելու է աստղային ֆուտբոլիստ։ Ամենաքննարկվող տարբերակը «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն է։ Բանն այն է, որ օգոստոսի 1-ից հայ ֆուտբոլիստները Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգեոներներ չեն համարվելու, այդ պատճառով երկրպագուները հույս ունեն, որ Բայրամյանը վերջապես ընդունել է հրավերը։

Ավելի վաղ «Матч ТВ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել էր, որ «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը ընդունել է Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը։Իսկ Բայրամյանը մտածելու ժամանակ է խնդրել։

Այս ամենին գումարած՝ առաջին նկարազարդումից հրապարակումից հետո ֆուտբոլային հանրության շրջանում քննարկվում էր նոր մարզադաշտի կառուցման հնարավորությունը։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Կառլեն Մկրտչյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները

ՀՖՖ. ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

Մխիթարյան․ «Մենք սրտով Լիբանանի ժողովրդի ու Բեյրութում ապրող մեր հայրենակիցների կողքին ենք»

Հայտնի է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզչի անունը

Էդգար Մանուչարյանն ավարտեց մարզական կարիերան

Կայացել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի վիճակահանությունը

Պաշտոնական. Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Կապառոս. «Հիացած եմ ֆեդերացիայի կատարած աշխատանքով. այն ինձ շատ է մոտիվացնում»

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ թողեց ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները

Ինչո՞ւ են դադարեցված Վանաձորի, Սևանի, Արմավիրի և Սիսիանի մարզադաշտերի վերակառուցման աշխատանքները

Խորեն Բայրամյանի «Ռոստովը» եվրագավաթային ուղեգիր է նվաճել

Կատարե՞լ է Մխիթարյանին գոլային փոխանցում հավաքականում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Ադամյանն սկսել է մարզվել (ֆոտո)

Հայաստանի 2019-20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ կորոշվի նաև երկրպագուների վարկածով

Մեկնարկում է Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը