fbpx

ՀՖՖ-ից բացահայտել են՝ ում հետ են բանակցություններ վարել և ինչու են ընտրել Գյուլբուդաղյանցին

ՀՖՖ Առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին և բացահայտել, թե ում հետ է ՀՖՖ-ն բանակցել, և ինչու է վերջնական ընտրությունն ընկել Արմեն Գյուլբուդաղյանցի վրա։

«Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Գյուլբուդաղյանցը, և, իմ կարծիքով, սա ամենաօպտիմալ ընտրությունն է: Հավատարիմ մնալով ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարած սկզբունքին՝ թափանցիկ գործելաճոին, ես ցանկանում եմ հստակ ներկայացնել, թե ինչպես է կայացվել տվյալ որոշումը և ինչպես են ընթացել բանակցությունները տարբեր մարզիչների հետ վերջին երկու շաբաթվա ընթացքում: Նշեմ, ՀՖՖ-ն ավելի վաղ չէր մեկնաբանում գործընթացները, քանի որ դա էին պահանջում բանակցությունների մասնակից անձինք:

Արմեն Գյուլբուդաղյանցն առաջին իսկ օրվանից եղել է թեկնածուների շարքում. ավելին՝ մենք նախնական համաձայնություն ենք ձեռք բերել պարոն Գյուլբուդաղյանցի հետ, որ նա ամեն դեպքում աշխատելու է ազգային հավաքականի շտաբում: Նա իրականացրել է մինչև հավաքն ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ գործողությունները՝ հրավիրել արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներին, հավաքի ծրագիր մշակել: ՀՖՖ-ն նաև բանակցել է մի շարք արտասահմանցի մարզիչների հետ, որոնցից երկուսը համաձայնել են Հայաստան ժամանել՝ ավելի սերտորեն բանակցելու և պայմաններին ծանոթանալու համար: Այդ մարզիչներն են եղել իտալացիներ Ջիանի դե Բիազին և Դելիո Ռոսսին: Նրանք նախապես իմացել են, որ մենք քննարկում ենք նաև այլ մարզիչների թեկնածություններ:

Ծանոթանալով իրավիճակին, ուսումնասիրելով Հայաստանի հավաքականի մասնակցությամբ վերջին խաղերը՝ երկու մարզիչն էլ եկել են այն եզրակացության, որ պատրաստ չեն մինչև գալիք հանդիպումները մնացած կարճ ժամանակահատվածում գլխավորել ազգային հավաքականը:

Մեր կարծիքով Արմեն Գյուլբուդաղյանցը լավագույնս տիրապետում է իրավիճակին, գիտի ֆուտբոլիստների կարողությունները և ունակ է լավագույնս աշխատել ազգային հավաքականի հետ: Հաջողություն ենք մաղթում նրան՝ համոզված լինելով, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կանի առավելագույնը, որպեսզի թիմը արժանապատիվ խաղ ցուցադրի»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ ընդգրկվել է Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում

«Ալեքսանդրը դամբարանում 4 անգամ շուռ եկավ». Հայաստան-Մակեդոնիա խաղի գնահատականները

Ջախջախումից հետո. Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը (ուղիղ)

Մկոյանը չկա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Մակեդոնիայի հետ խաղում

«Մխիթարյանի և Մովսիսյանի միջև ոչ մի խնդիր չկա»․ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Մակեդոնիայի հավաքականի հետ խաղից առաջ (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը Մակեդոնիայի դեմ խաղից առաջ (ուղիղ եթեր)

Մխիթարյան VS Մովսիսյան, և հավաքականի ձախողման շուրջ մյուս մտքերը

Հոկտեմբերը «դաժան» ամիս է Հայաստանի հավաքականի համար

Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը (ուղիղ)

«Սա ազգի պատվի խաղն է»․ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ջիբրալթարի հավաքականի հետ խաղից առաջ (տեսանյութ)

Հայաստան – Ջիբրալթար. Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը (ուղիղ)

Արմեն Գյուլբուդաղյանցը դիմել է հայ երկրպագուներին (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցի հարցազրույցը հավաքականի մարզումից հետո (տեսանյութ)

«5-րդ անիվ, գաղտնի հեղույս». 4 դիտարկում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակման վերաբերյալ

Որքանով էր տեղին Հայաստանի հավաքականի ղեկը վստահել Արմեն Գյուլբուդաղյանցին