-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը հետաձգվում է:
«Հաշվի առնելով ՀՀ-ում COVID-19 վիրուսի ռեկորդային աճը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային երկշաբաթյա արձակուրդը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 2 շաբաթով հետաձգել ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը, ինչպես նաև 2 շաբաթով դադարեցնել բոլոր մարզադպրոցների աշխատանքը և մանկապատանեկան թիմերի մարզումները։
ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների վերսկսման, ինչպես նաև մանկապատանեկան թիմերի մարզումների վերսկսման մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի լրացուցիչ»,- ասված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո