ՀՖՖ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ԵՏՄ անդամ 3 երկրի հետ - VNews
Բաժիններ

ՀՖՖ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ԵՏՄ անդամ 3 երկրի հետ

Հունվարի 23-ից Հայաստանում են ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների կամ պրոֆեսիոնալ լիգաների ղեկավարներն ու ներկայացուցիչները ֆուտբոլային համագործակցության հուշագիր ստորագրելու նպատակով, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հունվարի 24-ին ՀՖՖ գրասենյակում կայացած հանդիպմանր ՀՖՖ-ն ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, ՀՖՖ ավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը: Հյուրերի թվում էին Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի (ՌՊԼ) Գործադիր տնօրեն Սերգեյ Չեբանը և ՌՊԼ Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ելենա Կոբակը,  Ղազախստանի Պրեմիեր Լիգայի նախագահ Օլժաս Աբրաևը, Բելառուսի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Ասոցիացիայի Մրցումների կազմակերպման բաժնի ղեկավար Իգոր Ցապլյուկը, Ղրղզստանի Ֆուտբոլային լիգայի նախագահ Նուրբեկ Ատականովը և Ղրղզստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դաստանբեկ Կոնոկբաևը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ֆուտբոլային տարբեր բնագավառներում (մարզչական կրթություն, մանկապատանեկան ֆուտբոլ, ֆուտզալ և կանանց ֆուտբոլ, երկրպագուների հետ տարվող աշխատանքներ և այլն) փոխհամագործակցության հեռանկարները: Առանձնակի ուշադրություն դարձվեց Պրոֆեսիոնալ Լիգայի հետ կապված տարբեր մանրամասների քննարկմանը:

Այնուհետև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Ղազախստանի, Ղրզզստանի և Բելառուսի վերոնշյալ ներկայացուցիչների հետ: ՌՊԼ գործադիր տնօրեն Սերգեյ Չեբանը հայտարարեց, որ իրենք ոչ մի առարկություն չունեն՝ կապված հուշագրի հետ, բայց ՌՊԼ նախագահ Սերգեյ Պրյադկինը ցանկություն է հայտնել անձամբ ստորագրել այն, հավանաբար՝ կողմերի միջև հաջորդ հանդիպման ընթացքում:

Չեբանը նաև հաստատեց, որ, անկախ հուշագրի ստորագրումից, հաշվի առնելով ՌԴ Սպորտի նախարարի հրամանը, 2020 թ. հուլիսի 1-ից հայ ֆուտբոլիստները չեն համարվի «լեգեոներ» Ռուսաստանում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՀՖՖ-ն փորձել է պարզել՝ Վբեյմարից ու Սոլոմոն Իմե Ուդոյից ով է ավելի լավ հայերեն խոսում (տեսանյութ)

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի 7 նորեկներին (տեսանյութ)

Մելիքբեկյանը հանդիպել է մարզերում ՀՖՖ ներկայացուցիչների հետ

Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումը

«Ալաշկերտ-2»-«Արարատ-2» հանդիպումը հետաձգվել է՝ կորոնավիրուսի դեպքերի պատճառով

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

ՀՖՖ. ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

Հայտնի է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզչի անունը

Կայացել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի վիճակահանությունը

ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ թողեց ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումները

Ինչո՞ւ են դադարեցված Վանաձորի, Սևանի, Արմավիրի և Սիսիանի մարզադաշտերի վերակառուցման աշխատանքները

Հայաստանի 2019-20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ կորոշվի նաև երկրպագուների վարկածով

Մեկնարկում է Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

Աբովյանի քաղաքային մարզադաշտը կվերանորոգվի

Շիրակի մարզի 12 բնակավայրերում կառուցվել են արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր

«Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների բողոքները մերժվել են