ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Քարաբախ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից - VNews
Բաժիններ

ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Քարաբախ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, ըստ որի՝ կազմակերպությունը դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբին պատժելու, ընդհուպ՝ եվրագավաթային խաղարկությունից հեռացնելու պահանջով:

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Այդ բողոքների մեծ մասն այս պահին ՈՒԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննության առարկա է:

Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված դատապարտելի կեցվածքն ի ցույց է դրվում շուրջ մեկ ամիս, սակայն այն, ինչ այսօր տարածվեց համացանցում, զարհուրելի է և ոտնահարում է քաղաքակրթական և բարոյական բոլոր չափանիշները:

«Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել է ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, հարյուրավոր օգտատերեր հասցրել են տեսնել այն և պահպանել:

Դժվար է բառերով նկարագրել ադրբեջանական ակումբի ներկայացուցչի արարքը: Սա Ադրբեջանի ֆուտբոլային չինովնիկների` «սովորական» դարձած գրառումների շարքից չէ, որոնցից հետո ՀՖՖ-ն պահանջել է չռազմականացնել և չքաղաքականացնել ֆուտբոլը։ Սա մարդասպան կեցվածքի, ազգային հիմքով բռնության դաժան քարոզի, փաստացի նոր ցեղասպանության իրականացնելու կոչ է մի ակումբի ներկայացուցչի կողմից, որը հանդես է գալիս ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: ՈՒԵՖԱ-ն այն կառույցն է, որը մշտապես հետևում է ֆուտբոլը չքաղաքականացնելու, ֆուտբոլային ընտանիքի անդամների շրջանում այլատյացությունը բացառելու և համերաշխություն հաստատելու քաղաքականությանը: Նուրլան Իբրահիմովի անհանդուրժելի քայլը պետք է արժանանա համարժեք վերաբերմունքի ՈՒԵՖԱ-ի կողմից։ Այլ մոտեցումը կնշանակի, որ միջազգային ֆուտբոլային հանդիպումներից առաջ տարածվող ընդունելի կարգախոսները ձևական բնույթ են կրում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք է հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը։ Ատելության խոսքը, բռնություն կոչերը, այլատյացությունը պետք է արմատախիլ արվեն ֆուտբոլից՝ հավատարիմ մնալով եվրոպական ֆուտբոլային ընտանիքում ընդունված արժեքներին»,- ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է «Ռոմայի» մրցակիցը ԵԼ 1/8 եզրափակիչում

«Ռոմայի» հավանական մրցակիցները՝ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում

«Եթե մենք համարձակվեինք նման բան անել, կհայտնվեինք թերթերի առաջին էջերում». Գատուզո

Գերմանական ձախողում. Եվրոպա լիգան առանց Բունդեսլիգայի թիմերի

Ռեկորդային արդյունավետություն Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում

ԵԼ. «Ռոման», «Ման. Յունայթեդն» ու «Միլանը» 1/8 եզրափակիչում են, մյուս արդյունքները (տեսանյութ)

ԵԼ. «Հոֆենհայմն» ու «Նապոլին» լքում են պայքարը, «Արսենալը» հաջորդ փուլում է, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բրագայի» դեմ խաղում

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Մյոլդեի» դեմ խաղում

«Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

Բապտիստա. «Ռոման» ամեն ինչ ունի Եվրոպա լիգայի հաղթող դառնալու համար»

ԵԼ. «Տոտենհեմն» ընդհանուր 8-1 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին» ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Դելե Ալիի շքեղ գոլը շրջադարձ հարվածով (տեսանյութ)

Հայաստանի Մ17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

ԵԼ. «Հոֆենհայմն» ու «Արսենալը» ոչ-ոքի խաղացին, «Նապոլին» պարտվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

ԵԼ. «Յունայթեդի» ու «Տոտենհեմի»՝ խոշոր հաշվով հաղթանակները, «Միլանի» սայթաքումը, մյուս արդյունքները (տեսանյութ)