fbpx

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ Գործադիր Կոմիտեի արտահերթ նիստը: ՀՖՖ Գործկոմի նիստի ընթացքում ՀՖՖ Գործկոմի անդամների քննությանը ներկայացվել է Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների առկա վիճակին, շահագործման նորմերին, տարվող խնամքի պատշաճությանը ծանոթանալու նպատակով ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հանձնաժողովի՝ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա կատարած ստուգայցի ընթացքում պարզվել էր, որ ակադեմիայի ինչպես բնական, այնպես էլ արհեստական խոտածածկով խաղադաշտերը ծայրահեղ անմխիթար վիճակում են: ՀՖՖ Գործկոմի անդամներին ներկայացվել է նաև «Շիրակ» ՖԱ պատասխան գրությունը, որում նշված է, որ ակումբը Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը և պիտանելիությունը գնահատում է «բավարար»:

Քննարկելով վերոնշյալ գրությունները՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշել է.

1. Անհամաձայնութուն հայտնել «Շիրակ» ՖԱ կողմից Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակի և պիտանելիության «բավարար» գնահատականի հետ, քանի որ փաստացի ապացույցները վկայում են հակառակի մասին:

2. «Շիրակ» ՖԱ-ին տալ ժամանակ մինչև 2017 թ. հունիսի 20-ը՝ հանձնաժողովի կողմից մատնանշված թերությունները վերացնելու, բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը և պիտանելիությունը բարելավելու համար:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


    • Ընթերցեք նաև

Գավաթային մրցավեճ առաջնության հանդիպումից առաջ. Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Շիրակ» խաղին ընդառաջ

«Լոռիի» և նրա դարպասապահի փայլուն ցուցանիշները, «Գանձասար-Կապանի» հակառեկորդը

Նորեկներ, ովքեր տարբեր կերպ են մեկնարկել Բարձրագույն խմբում․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

Մարզային 2 թիմ դեռ «քաղցած» են, «Բանանցի» լավագույն մեկնարկը վերջին 8 առաջնությունում

«Արարատ-Արմենիան» 3 միավոր վաստակեց, «Շիրակն» առայժմ հաղթանակ չունի (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր

«Շիրակը» համալրվել է միանգամից 9 նոր ֆուտբոլիստներով

Գուցե կայանա «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստի նորամուտը․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ-Արմենիա» – «Շիրակ» խաղին ընդառաջ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 6-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Զարմանալի զուգադիպություն՝ «Փյունիկի» գրանցած արդյունքներում

«Շիրակ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Կռիվ» է լինելու առաջատարի և փոխչեմպիոնի միջև․ Ամենահետաքրքիրը՝ «Բանանց» – «Փյունիկ» խաղին ընդառաջ

Սկզբունքային խաղ՝ հայտնի պատճառներով․ Ամենահետաքրքիրը՝ «Շիրակ» – «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

Տանն անպարտելի թիմն ընդդեմ առանց հաղթանակի գավաթակրի․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 5-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Անդրեյ Տալալաևը կրկնել է Սարգիս Հովսեփյանի ցուցանիշը