ՀՖՖ նախաձեռնությամբ ՀՀ ամբողջ տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն - VNews
Բաժիններ

ՀՖՖ նախաձեռնությամբ ՀՀ ամբողջ տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն

ՀՖՖ նախաձեռնությամբ ՀՀ ամբողջ տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն - ՀՖՖ նախաձեռնությամբ ՀՀ ամբողջ տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջին անգամ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն։ Աննախադեպ մրցաշարին մասնակցում են շուրջ 400 դպրոց և մոտ 4000 դպրոցականներ՝ հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Առաջնության նպատակն է նպաստել դպրոցական ֆուտբոլի հետագա զարգացմանն ու մասսայականացմանը, դպրոցներում ֆուտբոլ առարկայի ուսուցման գործընթացի մակարդակի հետագա բարձրացմանը, ի հայտ բերել հեռանկարային, խոստումնալից, տաղանդավոր ֆուտբոլիստների, նպաստել ֆուտբոլի միջոցով առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը:

Մրցաշարին մասնակցում են հանրակրթական դպրոցների Մ12 և Մ10 տարեկան տղաների թիմերը: Մրցաշարի առաջին՝ միջհամայնքային փուլը, որին հիմնականում մասնակցել են 2021 թվականին ՀՖՖ Մարզչական Դ արտոնագրի դասընթացին մասնակցած մարզային հանրակրթական դպրոցների թիմերը, արդեն ավարտվել է: Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը կանցկացվի մարզային փուլը, որին կմասնակցեն միջհամայնքային հաղթող թիմերը՝ որոշելու մարզի տվյալ տարիքային խմբի հաղթողներին, իսկ նոյեմբերի 8-ից 20-ը՝ հանրապետական փուլը, որին կմասնակցեն տվյալ տարիքային խմբում մարզային փուլում առաջին տեղ գրաված թիմերը:

Մրցումների 1-ին և 2-րդ փուլի խաղերը կանցկացվեն մարզերում՝ արհեստական խոտածածկերով խաղադաշտերում և միջնակարգ դպրոցների մարզադահլիճներում ու խաղահրապարակներում, իսկ 3-րդ փուլի հանդիպումները կկայանան Երևանում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

ՀՖՖ-ն ամփոփել է մինչև 10 տարեկանների դպրոցական առաջնությունը (տեսանյութ)

Կույր ֆուտբոլի Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի թիմերի մասնակցությամբ մարզահավաք է անցկացվել Ծաղկաձորում (տեսանյութ)

ՀՖՖ-ի հայտարարությունը «Սևանի»՝ «Ալաշկերտի» դեմ խաղին չներկայանալու վերաբերյալ

Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Վիլի վան դե Կերխոֆի հետ (տեսանյութ)

Հայ մրցավարները և տեսուչները նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

ՀՖՖ-ն սկսում է հայկական ֆուտբոլում VAR համակարգի տեղադրման գործընթացը

Արթուր Աբրահամի այցելությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչի, VBET ՀՊԼ-ի 14-րդ և 15-րդ տուրերի խաղացանկը

Արթուր Աբրահամն այցելել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա (ֆոտո)

Հայաստանի սիրողական ֆուտբոլի Ա լիգայի առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 31-ին

Մեկնարկել է ՀՖՖ ֆուտբոլի դպրոցական առաջնության մարզային փուլը (տեսանյութ)

ՀՖՖ-ն կվերանորոգի ՖԻՄԱ-ի խաղադաշտը (տեսանյութ)

Դավիթ Ավանեսյանը՝ «Սլովան» – «Լինքոլն» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ

ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը՝ «Սպարտակ» – «Լեսթեր» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ

Վալենտին Իվանովը մրցավարական սեմինար է անցկացնում Հայաստանում (տեսանյութ)