fbpx
Բաժիններ

ՀՖՖ-ն և FeedConstruct ընկերությունը կհամագործակցեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և FeedConstruct ընկերությունը համագործակցության պայմանագիր են կնքել: Ընկերությունը ձեռք է բերել ՀՖՖ-ի կողմից կազմակերպվող առաջնությունների (Բարձրագույն խումբ, Առաջին խումբ, Հայաստանի գավաթ ու Հայաստանի Սուպերգավաթ) հեռարձակման ու տվյալների օգտագործման բացառիկ իրավունքը:

FeedConstruct-ը սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող ճանաչված ընկերություններից է: Ներառելով իրենց չորս ապրանքատեսակները մեկ հարթակում՝ FeedConstruct-ը իրականացրել է բարձրորակ ուղիղ հեռարձակումներ, տվյալների գործակիցները, վիճակագրական և սկաուտային տվյալների ծառայությունը դարձրել է առավել հասանելի:

«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկում է համագործակցությունը FeedConstruct ընկերության հետ՝ ՀՖՖ-ի կողմից պրոֆեսիոնալ առաջնությունների կազմակերպման շրջանակներում: Մենք համոզված ենք, որ FeedConstruct-ի միջոցով մենք կկարողանանք բարձրացնել մեր առաջնության մակարդակը և հասանելի կլինենք ավելի լայն լսարանի և ֆուտբոլի սիրահարների համար ողջ աշխարհում»,- ասել է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը:

«Ես ոգևորությամբ հայտարարում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցություն սկսելու մասին: Մենք պատիվ ունենք ներկայացնել ՀՖՖ-ն համաշխարհային շուկայում: Այս համագործակցությունը տարվա ագրեսիվ սկզբի ապացույց է մեզ համար: Սա ևս մեկ քայլ է երկու կողմերի գլոբալ զարգացման ճանապարհին», – ասել է FeedConstruct ընկերության ղեկավար Ջորջ Արաբաթլյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: