fbpx

ՀՖՖ-ն հորդորում է ակուբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ:

«Վերջին շրջանում` հայկական ակումբներում ռուսաստանցի մարզիչների հայտնվելուց հետո, նկատվում է երևույթ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է անընդունելի: Խոսքը հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում ռուսախոս մարզիչների խոսքը զուգահեռ հայերեն չթարգմանելու մասին է: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է, և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը և ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ»,- գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: