fbpx

Արմեն Սարգսյանը իրականացրել է փոքրիկ Մանվելի երազանքն (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին և գյումրեցի դպրոցական Մանվել Լոռեցյանին:

Նախորդ շաբաթ Արմեն Սարգսյանն այցելել էր Գյումրի, որտեղ պատահաբար ծանոթացել էր փոքրիկ դերասան Մանվել Լոռեցյանին: Շփվելով նրա հետ՝ նախագահն իմացել էր, որ Մանվելը ֆուտբոլ շատ է սիրում և հանդիսանում է Հայաստանի հավաքականի և «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի երկրպագու: Դրանից հետո Արմեն Սարգսյանը որոշում է իր նստավայրում հանդիպում կազմակերպել Մխիթարյանի և Մանվելի միջև:

Այսօր կայացած հանդիպման ընթացքում էլ Արմեն Սարգսյանը, Հենրիխ Մխիթարյանն ու Մանվել Լոռեցյանը զրուցել են ֆուտբոլի մասին, Մանվելը պատմել է իր մանկական հետաքրքրությունների ու երազանքների մասին, որոնցից մեկն է Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստ դառնալը: Մխիթարյանն էլ իր մանուկ երկրպագուին մարզաշապիկ նվիրեց՝ իր ստորագրությամբ:

Այնուհետև ՀՀ նախագահն ու Հայաստանի հավաքականի ավագը խոսել են ֆուտբոլի զարգացման միտումներից, հավաքականի հետ կապված բոլոր խնդիրներից, Անգլիայի առաջնությունից ու «Արսենալից»: Նախագահը Մխիթարյանին ասել է, որ նա ֆուտբոլի մեծ երկրպագու է, շատ է երկրպագել Երևանի «Արարատին» 1973-75 թվականներին: Նա շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին հայկական ֆուտբոլին ու ազգային հավաքականին նվիրվածության համար և հաջողություն մաղթել նրան: Մխիթարյանն էլ, իր հերթին, խոստացել է ամեն ինչ անել հավաքականում և Անգլիայի Պրեմիեր լիգայում բարձր մակարդակով հանդես գալու համար:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Խաղից առաջ»․ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել «Արսենալի» վերջին մարզումից

Արկադի Անդրեասյան․ «Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ» (տեսանյութ)

«Նապոլիի» դեմ խաղը հոբելյանական է եղել Մխիթարյանի համար

Հենրիխ Մխիթարյանը միացել է ռասիզմի դեմ հատուկ ակցիային (նկար)

Եղե՞լ է Հենոյի թիմակիցը, թե՞ ոչ. VNews-ի Quizz-ը

«Արդարացրեց իր փոփոխությունը». Հենրիխ Մխիթարյանի գնահատականները «Նապոլիի» դեմ խաղում

«Կյանքում ի՞նչ նպատակներ ունես». պատասխանում է Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)

Հավաքականի 3 անդամ գոլ խփեց, Հարոյանն էլ հիշեցրեց իր մասին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

ՈւԵՖԱ-ն կաջակցի Մխիթարյանին ադրբեջանական վիզա ստանալու հարցով, եթե «Արսենալը» հասնի ԵԼ-ի եզրափակիչ

ԱՊԼ-ի նախկին աստղերը քննադատել են Մխիթարյանի խաղը

Անգլիական մամուլի քննադատության թիրախում. Հենրիխ Մխիթարյանի գնահատականները «Ուոտֆորդի» դեմ խաղում

Մխիթարյան․ «Երբ երեխա էի, երազում էի «Լամբորջինի» ունենալու մասին» (տեսանյութ)

«Արսենալը» հաղթանակ տոնեց «Նապոլիի» նկատմամբ, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

PES. Ում է ընտրում Մխիթարյանը՝ «Արսենալի» լեգենդներից, և ով է ընտրում նրան (տեսանյութ)

Սարգիս «Ադամանդի» 8-րդ «ասիստը», Ղազարյանը վերջապես խաղաց․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

«Վերադարձ անարդյունավետ խաղին». Մխիթարյանի գնահատականները «Էվերտոնի» դեմ խաղում