fbpx
Բաժիններ

Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականը ավարտեց իր ելույթները Միջմայրցամաքային գավաթում

Այսօր Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականն ավարտեց իր ելույթները Միջմայրցամաքային գավաթի առաջնության Բ ենթախմբում:

Ենթախմբում հանդես էին գալիս Անգլիայի, Շվեցարիայի և Բուլղարիայի հավաքականները: Բուլղարիայի հավաքականը չէր ժամանել առաջնությանը:

Մեր տղաները 0։2 հաշիվներով պարտվեցին Անգլիայի և Շվեցարիայի ներկայացուցիչներին և ենթախմբում գրավեցին 3-րդ հորիզոնականը։ Արդյունքում մեր թիմըվաստակեց օլիմպիական պայքարի համար՝ 48 ռեյտինգային միավորներ:

Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականը շարունակելու է իր մրցելույթները 2019-2020 թվականների օլիմպիական ռեյտինգային մրցաշարերում՝ ռեյտինգային միավորներ ձեռք բերելու համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: