fbpx
Բաժիններ

Հիգուայինը շքեղ պարգևատրում ստացավ. Գոլը նշելու ամենահայտնի ու զավեշտալի ևս 5 դեպք (տեսանյութ)

Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Հիգուայինը Անգլիայի առաջնության «Բարնլիի» հետ հանդիպման ժամանակ դարձավ գոլի հեղինակ: Այդ փաստը, բնականաբար, ինքնին, ոչ մի դեպքում արտառոց չենք կարող համարել (չնայած նրա գոլային հաջողությունը վերջին ամիսների ընթացքում տոնի պես բան է): Գոլից հետո նա շտապեց այն նշելու երկրպագուների հետ: Այ այստեղ ոչ մի օրիգինալություն, բոլորն են այդպես անում:

Սակայն ինչպես դասականն է ասում, այն ինչ տեղի ունեցավ հետո՝ շատ հուզիչ էր: Արգենտինացի գոլահարը հասավ հարազատ «Ստենֆորդ Բրիջի» երկրպագուներից մեկի սեկտորին ու անմիջապես հայտնվեց նրանցից մեկի գրկում: Բառի բուն իմաստով: Դեմքով: Հիգուայինը անկախ իր կամիքց (չնայած, չէինք ասի՝ իր կամքին հակառակ) սուզվեց կնոջ «անվտանգության բարձիկների» անհատակ ջրհորում:

https://twitter.com/TroIISports/status/1120418263220064256

Մի լավ ծիծաղելուց հետո  որոշեցինք տանջել որոնողական համակարգը և փնտրել այլ հայտնի դեպքեր ու դեմքեր, որոնք դրոշմվել են մեր հիշողության մեջ որպես զավեշտալի ու հիշարժան: Այստեղ դուք չեք գտնի Անտուան Գրիզմանի՝ գոլը նշելու զանազան ու/և/կամ բազմազան ձևերը կամ Պոգբայի «դեբը» (ով չգիտի՝ գուգլել անհապաղ): Քիչ անց կաշխատենք հիշել բոլոր խելառներին, անհաջողակներին, օրիգինալներին, ժամանակակիցներին ու սիրահարվածներին: Գնացինք:

Էդինսոն Կավանի

2014/2015 մրցաշրջան: Ֆրանսիայի առաջնություն: Մրցաշարի հաղթողի գլխավոր ֆավորիտ ՊՍԺ-ն դեռևս նոր էր սկսում սուպեր աստղերին հավաքելու գործընթացը: Մինչև Զլատանի հայտնվելը՝ թիմի անվիճելի առաջատարը Էդինսոն Կավանին էր: Ուրուգվայցի հարձակվողն ամեն խաղում խփում էր գոլը գոլի հետևից, նշելիս էլ իրեն պատկերացնում էր դիպուկահար: «Լանսի»հետ հանդիպման ժամանակ էլ նա գոլը նշեց ավանդույթին համապատասխան: Սակայն գլխավոր մրցավարն այդ գործողություններում նկատեց ինչ-որ անթույլատրելի երևույթ ու ֆուտբոլիստին ցույց տվեց դեղին քարտ: Այն դարձավ երկրորդը Կավանիի համար: Արդյունքում՝ հեռացում:

Ջեյմի Վարդի

2016 թվականին Անգլիայի և Իսպանիայի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրեցին Լոնդոնում: Այդ օրերին հատկապես, աշխարհում մեծ տարածում էր գտել այսպես կոչված «մանեկեն չելենջը»: Այն արդեն հասցրել էր կիրառվել բոլոր բնագավառներում: Միակ վայրը, որտեղ չէր նկատվել չելենջը, ֆուտբոլն էր: «Եռառյուծները» որոշեցին օգտվել առիթից:

Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը կազմակերպեցին կայծակնային գրոհ, որն ավարտվեց Ջեյմի Վարդիի գոլով: «Լեսթերի» հարձակվողը, ըստ երևույթին թիմակիցների հետ նախօրոք պայմանավորված, արեց «մանեկեն չելենջը»: Իրոք տպավորիչ է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Զիդանը նորություն է հայտնել Բեյլի ապագայի վերաբերյալ

«Ռեալը» 10 հոգով տպավորիչ հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ (տեսանյութ)

Թոնի Կրոսի անզուգական գոլը «Սելտայի» հետ խաղում (տեսանյութ)

Նեյմարը վերադարձել է ՊՍԺ-ի մարզումներին

«Ռեալի» մեկնարկային կազմը՝ «Սելտայի» դեմ խաղում

Ինչ նշանակություն ունի Կոուտինյոյի տրանսֆերը Բեյլի և Նեյմարի ապագայի հարցում

Զիդանն ասել է իր խոսքը Նեյմարի տրանսֆերի հետ կապված

«Ռեալի» հարձակվողը նոր գնորդ ունի

Հայտնի է՝ ով է հաղթելու ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

«Բարսելոնան» հաստատում է. Սուարեսը վնասվածք է ստացել

«Ռեալի» մեկնարկն ու անգլիական սուպերխաղերը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Պիկե. «Ավելի լավ է հիմա պարտվել, քան առաջնության վերջում»

Պաշտոնական. Կոուտինյոն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

«Բարսելոնան» պարտությամբ սկսեց Լա լիգա 2019/20-ում իր ելույթները (տեսանյութ)

«Բարսելոնայից» հաստատում են՝ Կոուտինյոն շուտով կտեղափոխվի «Բավարիա»

Ռոնալդուն նկարահանվել է հոլովակում, որն արդեն ավելի քան 5 մլն դիտում ունի (տեսանյութ)