fbpx

Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է փոխել իրեն Անգլիան

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ Պրեմիեր լիգա տեղափոխությունը և մասնավորապես Անգլիայի առաջնության բարդ ու անկանխատեսելի բնույթը օգնել են իրեն կատարելագործվել  որպես մարզիչ:

«Հիմա ես ավելի լավ մարզիչ եմ, քան Գերմանիայում և «Բարսելոնայում» էի: Միայն այստեղ գտնվելու հանգամանքը ինձ ստիպում է զգալ, որ ես ավելի լավն եմ դարձել, քանի որ սովորել եմ աշխատել նման հրաշալի լիգայում: Մենք մեր գործն ենք անում և ողջ աշխարհը մեզ է նայում: Դա հրաշալի է:

Անգլիայի առաջնությունն ամենաբարդն է՝ հաշվի առնելով խաղերի քանակը, եղանակային պայմանները, մրցավարներին, որոնք անընդհատ պահանջում են խաղալ, ինչպես նաև բավական մեծ թվով մրցակիցներին: Սա միակ լիգան է, որտեղ չեմպիոնական կոչմանը կարող են հավակնել միանգամից 5-6 թիմ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2016 թվականին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը

Խփե՞լ է «Բարսայի» ֆուտբոլիստը Լա Լիգայում 100+ գոլ, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Սամուել Էտո՛Օ. «Չեմ կարող համեմատել Գվարդիոլային ու Մոուրինյոյին»

«Բավարիան» մտադիր է աղմկոտ տրանսֆեր իրականացնել

«Այաքսի» աստղերից մեկն ընտրություն է կատարում «Արսենալի» ու «Բարսելոնայի» միջև

Անգլիական գրանդը «ներխուժում» է դե Լիգտի տրանսֆերային մրցավազք

Գերմանական Բունդեսլիգա 2018/19. լավագույններն ու վատագույնները

Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները

Մբապեն՝ Մեսիի հետ «Ոսկե խաղակոշիկի» մրցավազքի մասին. «Նրա դուբլից հետո գնացի քնելու»

Մեսին Իսպանիայի առաջնության պատմության «ամենահամոզիչ» ռմբարկուն է

«Բարսելոնան» «Ռեալի» նկատմամբ ռեկորդային առավելությամբ ավարտեց առաջնությունը

Մեսին շարունակում է «փորփրել» պատմության էջերը

Մեսիի դուբլը բավարար չեղավ «Բարսելոնային» «Էյբարին» հաղթելու համար (տեսանյութ)

«Էյբար» – «Բարսելոնա»․ Առաջին խաղակեսում 4 գոլ գրանցվեց (տեսանյութ)

«Բարսայի» մեկնարկային կազմը «Էյբարի» դեմ խաղում

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Կոմպանին խաղացող-մարզիչ կլինի իր նախկին թիմում