«Հին օրերի երգը». Ի՞նչ սպասել Ռոնալդ Կումանից «Բարսելոնայում». Նրա նշանակման լավ ու վատ կողմերը - VNews
Բաժիններ

«Հին օրերի երգը». Ի՞նչ սպասել Ռոնալդ Կումանից «Բարսելոնայում». Նրա նշանակման լավ ու վատ կողմերը

Կան մարդիկ, որոնք «վերանորոգում» բառն ընկալում են տարբեր կերպ: Ոմանք պարզապես նորոգում են այն, ինչ իրենց այդ պահին անհրաժեշտ է, ոմանք էլ 0-ից ամեն ինչ քանդում են ու նորն են սարքում: «Ռեմոնտադայի» մեծագույն մասնագետները, օրինակ, վաղուց որդեգրել են կոտրվածն ու փչացածը զուտ սվաղելու քաղաքականությունը: Անհիշելի ժամանակներից բոլորին պարզ էր, որ «Բարսային» անհրաժեշտ են արմատական փոփոխություններ. պատերը փտել են, իսկ Բարտոմեուն համոռորեն փոխում է միայն պաստառները: Գուցե, ներքին առաջնությունում դոմինանտ ուժ համարվելու համար «Բարսայի» նախագահի այս քայլերը բավարար են պարբերաբար Լա Լիգայի ոսկին նվաճելու համար, սակայն Եվրոպայում վաղուց «բլաուգրանան» լուրջ չի ընկալվում:

Վերջին տարիներին կատալոնյան գրանդը ավելի ու ավելի լուրջ ապտակներ է համտեսում հին մայրցամաքոմ: «Ռոմայից» ու «Լիվեպուլից» ծեծ ուտելուց հետո անգամ արմատական փոփոխություններ չեղան: Հակառակը. ամեն ինչ գնաց ընդհատակ, երբ թիմի ղեկը ստանձնեց հովիվ Սետյենը: «Օդ պղտորելու և դրախտ ընկնելու» մասին ասացվածքի գլխավոր հերոսը «Բարսային» հասցրեց ձախողման հատակին՝ պարտվելով «Ռեալին» Լա Լիգայում և ջախջախվելով «Բավարիայից»:

Բարտոմեուն որոշեց դարձյալ չգնալ ռադիկալ քայլերի, այլ թիմ հրավիրեց հերթական մասնագետին: Ռոնալդ Կումանը, սակայն, Մարտինո կամ Սետյեն չէ: Նա անգամ Գվարդիոլա ու Լուիս Էնրիկե չէ: Հոլանդացի մարզիչը ինչպես ֆուտբոլիստ, այնպես էլ մարզիչ լինելու ընթացքում իրեն դրսևորել է որպես բացարձակ առաջատար և կյանքում չի ընկրկել: Նրա գալով «Բարսելոնայում» շատ բաներ գուցե փոխվեն…կամ գուցե չփոխվեն: Փորձենք հասկանալ՝ ի՞նչ դրական ու բացասական կողմեր ունի Կումանի նշանակումը:

Բացասական կողմերը

  • Մինչև այս պահը ոչինչ հայտնի չէ Կումանի՝ Հոլանդիայի հավաքականում աշխատանքը շարունակելու հեռանկարների մասին: Այս տեղեկությունն առայժմ գաղտնի է պահվում: Հասկանալի չէ՝ Կումանը հեռացե՞լ է, թե ոչ, և եթե հեռացել է՝ ինչպես է արել դա: Եթե ամեն հարց կարգավորվել է փոխադարձ համաձայնությամբ՝ որևէ հարց այս թեմայով չկա: Սակայն եթե կողմերն անգամ մեկ հարց առանց լուծելու են բաժանվել ու դեռ կան բացեր, դրանք իրենց հետքը թողնելու են: Առանց այն էլ պայթյունավտանգ վիճակում գտնվող «Բարսան» պետք է գլխավորել հոգեբանական լավ վիճակում:  Բացասական նոտաներով հավաքականից բաժանվելու ու հետագայում ֆեյլելու փորձերը ֆուտբոլում բավական են: Օլեգ Բլոխինի հեռանալը Ուկրաինայի հավաքականից ու «Դինամոյին» միանալը լուրջ տարաձայնություններ առաջացրեց, իսկ առավել թարմ օրինակը մի քանի տարի առաջ էր. աշխարհի 2018 թվականի առաջնության մեկնարկից օրեր առաջ Խուլեն Լոպետեգին գնաց «Ռեալ», իսկ այն ինչ եղավ հետո՝ շատ տխուր էր: Մի խոսքով՝ «ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի» ժողովրդական խոսքը երբեք սխալ չի լինում:

  • Եթե հաստատվեց, որ Կումանը համատեղելու է պաշտոնները Հոլանդիայի հավաքականում և «Բարսելոնայում», դրանից լավ բան չի սպասվում: Արդեն սեպտեմբերին «նարնջագույնները» պետք է ներգրավվեն Ազգերի լիգային (եթե չհետաձգեն), ինչպես նաև պատրաստվեն հաջորդ տարվա Եվրոյին: Իսկ դա իրենից ենթադրում է մարզչական լուրջ աշխատանք, թեկնածուների ընտրություն, հավաքականի ընկերական խաղեր: Իսկ եթե Եվրո 2020/1-ին Հոլանդիան ձախողվեց, Կումանին հայրենիքում կկախեն: Իսկ եթե դրան գումարենք այն, որ եթե նա հաջողության չհասնի նաև «Բարսայի» հետ…չգիտենք…արդեն լուրջ չգիտենք:
  • Անհասկանալի է՝ ի՞նչ նպատակներով է եկել Կումանը «Բարսելոնա»: Նրա անունը հավանական մարզիչների շարքում շոշափվում էր դեռևս Սետյենին նշանակելու օրերին: Սակայն այն Կումանը, ըստ մամուլի, մերժեց առաջարկը՝ չցանկանալով հրաժարվել Հոլանդիայի հավաքականից կամ անգամ համատեղել երկու պաշտոնները: Հիմա ի՞նչն է նրան մտափոխել:
  • Ի վերջո՝ ո՞րն է նրա մոտիվացիան: Այսօր ամողջ Կատալոնիան խոսում է Բարտոմեուի հեռանալու մասին: Ակումբին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ եթե Բարտոմեուն չհեռացավ, կգնա Մեսին: Բոլորին է հայտնի, որ նախագահի հետ համակարծիք չէ խաղացողների մեծամասնությունը: Հետևաբար՝ նրա բոլոր որոշումները, այդ թվում՝ մարզչական (անգամ եթե մարիզչը ակումբի լեգենդն է) ընդունվելու են սվիններով: Եթե Մեսիի հետ լեզու չգտնվեց (իսկ դա հավանական է)՝ հաջող Կուման արդեն մի քանի ամսից:

Դրական կողմերը

  • Անկասկած՝ Կումանի նշանակման ամենադրական կողմը նրա խաղաոճն է ու վերաբերմունքը ֆուտբոլի նկատմամբ: Նրան կրթել ու դաստիարակել է անձամբ «Բարսելոնայի» լեգենդ Յոհան Կրույֆը: «Թռչող հոլանդացու» կերտած դրիմ-թիմում Կումանը պարզապես կարևոր օղակ չէր: Կարելի է ասել՝ նա իր տարիների Պույոլն էր այն ժամանակվա «Բարսելոնայում»: Ասել է թե՝ նրա երակներով հոսում է կապտանռնագույն արյուն, և նա դավանում է կրույֆյան ֆուտբոլ:
  • Ռոնալդ Կումանը միշտ էլ եղել է հարձակվողական ֆուտբոլի սիրահար: Նրա գլխավորած բոլոր ակումները եղել են նախաձեռնող: Այդպես եղել է թե՛ «Սաութհեմփթոնում», թե՛ «Էվերտոնում», առավել ևս՝ Հոլանդիայի հավաքականում: Նա լավագույնս կարողանում է ապահովել գնդակի տոտալ վերահսկողություն: Այսինքն այն ինչ սիրում էր Կրույֆը, սիրում էր ու սիրում է Պեպը, սիրում են ֆաները և ցանկանում է Մեսին:
  • Հոլանդացի նրանշանակ մասնագետը սիրում է նորամուծություններ մտցնել մարզումային գործընթացներում: Վերջերս «Բարսայի» որոշ խաղացողներ բողոքում էին, որ ակումբի նախորդ մասնագետներն այն անցկացնում էին չափազանց անհետաքրքիր: Կումանի հետ մարզման ընթացքում խինդն ու ծիծաղը, ինչպես նաև պայծառ միտքն ապահոված է:
  • «Բարսելոնայի» անխտիր բոլոր երկրպագուներին այս պահին անհանգստացնում է «Մեսիի հարցը»: Արգենտինացի հանճարը հերթական անգամ բռնել է գնալու ճամփան, ակնհայտորեն դեմ է արտահայտվում այսօրվա ղեկավարությանը: Կումանն իր մարդկային ուժեղ որակներով կարող է նոր մոտիվացիա տալ Մեսիին ու ստիպել նրան մնալ ու նոր հորիզոններ բացահայտել: Բացի դրանից, Պեպի գնալուց հետո Կումանը առաջին մարզիչն է, որն ունեցել է ֆուտբոլիստի կարիերա և, հետևաբար, կարող է հասկանալ նրանց հոգեբանությունն ավելի խորը, քան նույն Վալվերդեն ու Սետյենը:

  • «Բարսայում» բոլորը սպասում են Չավիին: Դա ակնհայտ է: Չավիին սիրում են նույնքան, որքան նույն Պեպին, ավելի շատ, քան Կումանին, նրան հավատում է Մեսին: Սակայն Կումանը պակաս հեղինակություն չէ: Անկասկած՝ Կումանին ավելի շատ են վստահելու սւ հարգելու, քան նույն Վալվերդեին ու Սետյենին: Փաստացի, «Բարսա» է գալիս մասնագետ, որի խոսքը կարող է ավելի ծանր քաշ ունենալ, քան Մեսիինը (պատկերացրեք մի հատ): Եվ դա կարող է բոմբ էֆեկտ ունենալ:

Կումանի նշանակումն արդեն օֆիցիալ է ու արդեն այս պահից սկսած կարող ենք  հետևել նրա աշխատանքին: Անելիք շատ կա, բաց ու անպատասխան հարցեր՝ ևս ու ավելի շատ: Միայն մի բան է պարզ. Ռոնալդ Կումանը Բարտոմեուի վերջին շանսն է: Եթե վերածննդի այս վերսիան էլ չաշխատեց, ամեն ինչ փուլ կգա. Բարտոմեուն կհեռանա ինչպես դավաճան, Կումանը կոչնչացնի իր հեղինակությունը, իսկ «Բարսան» գուցե կորցնի Մեսիին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


17 տարի. Սեսկ Ֆաբրեգասի համար այս օրը յուրահատուկ է

«Մեսին ֆուտբոլի Հարի Փոթերն է». Վիերի

«Յուվենտուսի» պատասխանը «Բարսելոնայի» գրառմանը

Լիոնել Մեսին պատմական ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան» թվիթերում ծաղրել է «Յուվենտուսին» ու Ռոնալդուին

«Բարսան» հաղթեց «Յուվենտուսին», «Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Դեմբելեն առաջ է մղում «Բարսելոնային» «Յուվենտուսի» դեմ խաղում (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Հայտնի է՝ երբ կանցկացվեն «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները

Ռոնալդուն՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ. «ՊՇՌ-ն կատարյալ հիմարություն է»

Ձամբրոտան ընտրություն է կատարել Ռոնալդուի ու Մեսիի միջև

Լիոնել Մեսին կարող է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնան» համաձայնել է խաղալ Եվրոպական Սուպերլիգայում

Պաշտոնական․ Բարտոմեուն լքեց «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը

Ռոնալդուն բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ խաղը

Իսպանական ԶԼՄ-ներ․ Բարտոմեուն հրաժարական է տվել «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից