Հին ու նոր մրցակիցների հերթական դիմակայությունը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 11-րդ տուրից առաջ - VNews
Բաժիններ

Հին ու նոր մրցակիցների հերթական դիմակայությունը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 11-րդ տուրից առաջ

Հին ու նոր մրցակիցների հերթական դիմակայությունը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ ի 11 րդ տուրից առաջ - Հին ու նոր մրցակիցների հերթական դիմակայությունը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 11-րդ տուրից առաջ

Մեկնարկում է VBET ՀՊԼ-ի 11-րդ տուրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 5 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ԱՐԱՐԱՏ» – «ՎԱՆ»

26 հոկտեմբերի, ժ.13:45, Գյումրի, Քաղաքային  մարզադաշտ

4 խաղ, որից  2-ում  հաղթել է «Արարատը», 2-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  3-1

1-ին շրջան. 08.08.2021 «Վան»  0-1 «Արարատ»

Գոլը՝ 0-1՝ Սերժ Դեբլե 51՛:

«Արարատ»՝  2-րդ տեղ (19 միավոր), «Վան» ՝  7-րդ տեղ (9 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել պաշտոնական վերջին 3 հանդիպումներում կրած պարտությունների շարքը՝ «Նոայի» հետ անհաջող սկսած խաղում ի վերջո հասնելով գոլառատ ոչ-ոքիի (2-2): Բացի այդ, արարատցիներն ընդհատեցին 335 րոպե տևած գոլային երաշտը: Մինչ «Նոայի» հետ հանդիպումը, «Արարատը» վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել սեպտեմբերի 21-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղի ավելացված ժամանակում:
  2. «Վանն» արդեն 6 խաղ է, ինչ հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Նախորդ տուրում «Վանը» երկրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ դարպասն անառիկ պահելով «Սևանի» հետ մրցավեճում: Վերջին հաղթանակն առաջնությունում «Վանը» տոնել է օգոստոսի 19-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ:

van 1 - Հին ու նոր մրցակիցների հերթական դիմակայությունը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 11-րդ տուրից առաջ

  1. Բարձրագույն խմբում մրցակիցների առաջին ծանոթությունը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին Չարենցավանում: Հանդիպման ելքը վճռել էր արարատցի Ուրոշ Նենադովիչի խփած միակ գոլը: «Վանի» հետ հաջորդ երկու հանդիպումներում «Արարատը» 4 թանկարժեք միավոր կորցրեց (0-0, 1-1), ինչը բացասաբար անդրադարձավ թիմի վրա չեմպիոնական մրցավազքում:

van ararat 960x642 - Հին ու նոր մրցակիցների հերթական դիմակայությունը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 11-րդ տուրից առաջ

  1. «Նոայի» հետ հանդիպումն «Արարատի» համար յուրօրինակ էր նրանով, որ ընթացիկ առաջնությունում առաջին անգամ գոլերի հեղինակներ դարձան միայն հայ ֆուտբոլիստները: Հովհաննես Նազարյանը բացեց գոլերի հաշիվը VBET ՀՊԼ-ում, իսկ Էդգար Մալաքյանն ընթացիկ առաջնությունում 2-րդ գոլը խփեց, որը 22-րդն էր Բարձրագույն խմբում: Հետաքրքիր է, որ իր առաջին գնդակն էլ Մալաքյանը խփել էր հենց «Նոային»՝ առաջնության մեկնարկային տուրում:

Ընդհանուր առմամբ ընթացիկ առաջնությունում խփած 20 գոլերց միայն 5-ն է բաժին հասել հայ ֆուտբոլիստներին (2 անգամ էլ աչքի է ընկել Ալիկ Առաքելյանը): Գոլերի մեծամասնությունն իրենց օգտին են գրանցել Սերժ Դեբլեն (7) և Դոնիմանի Յակուբա Սիլուեն (6):

  1. Հանդիպմանը մասնակցելու դեպքում արարատցի Մարկո Պրլևիչը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության  լավագույն ռմբարկուն՝  Ուրոշ Նենադովիչ՝  2 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

VBET ՀՊԼ. «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

«Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

«Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

VBET ՀՊԼ. Լիմայի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»՝ «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկը» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Վան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նորավանքն» ու «Արարատը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)