fbpx
Բաժիններ

Հին ընկեր. Թոփ-10 մարզիչներ, ովքեր ժամանակին հանդես են եկել իրենց սաների հետ

Ժամանակից ֆուտբոլում շատ են դեպքերը, երբ ֆուտբոլիստները կարիերան ավարտելուց գրեթե անմիջապես հետո սկսում են զբաղվել մարզչական գործունեությամբ: Ու գրեթե միշտ, նրանք կամ շարունակում են հավատարիմ լինել իրենց հարազատ ակումբին, կամ էլ աշխարհով մեկ երկար դեգերելուց հետո վերադառնում են հայրենիք ու անցնում աշխատանքի այնտեղ, որտեղ կատարել են առաջին լուրջ քայլերը մեծ ֆուտբոլում: Այդ ընթացքում նրանք բացահայտում են, որ պետք է մարզեն նրանց, ում հետ ժամանակին կողք կողքի խաղացել են: Ահա նման դեպքերից առավել հայտնիները:

Պեպ Գվարդիոլա – Չավի, Պույոլ («Բարսելոնա»)

Խոսեպ Գվարդիոլան 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին համարվում էր «Բարսելոնայի» խորհրդանիշը և անփոխարինելի ավագը: Նրա կողքին այդ տարիներին նրա կողքին խաղում էին ակումբի մանկապատանեկան դպրոցի սաները՝ տակավին երիտասարդ Կառլես Պույոլն ու Չավին: Մի քանի տարի անց, երբ Չավին ու Պույոլն ամրապնդվեցին «Բարսելոնայի» կազմում, Գվարդիոլան արդեն խաղում էր Իտալիայում: Ֆուտբոլիստի կարիերան բավական երիտասարդ տարիքում ավարտելուց հետո Պեպը դարձավ մարզիչ, ու նրան անմիջապես հրավիրեց հարազատ «Բարսելոնան»: Այդպես Գվարդիոլան, Պույոլն ու Չավին նորից միավորվեցին, դարձան մեկ բռունցք և ոսկե տառերով գրեցին իրենց անունը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ:

Դիեգո Սիմեոնե – Ֆերնանդո Տորրես («Ատլետիկո Մադրիդ»)

Արգենտինայի հավաքականի ավագը հաջողությամբ հանդես է եկել 3 երկրում՝ հայրենիքում, Իտալիայում և Իսպանիայում: Ընդ որում, իր առաջին եվրոպական տիտղոսը «Էլ Չոլոն» նվաճել է հենց «Ատլետիկոյի» հետ՝ 1997 թվականին դառնալով Իսպանիայի չեմպիոն: Եվրոպայում Սիմեոնեի կարիերան մոտենում էր ավարտին: Հայրենիք վերադառնալու ճանապարհին նա ևս մեկ անգամ երևաց Մադրիդում և 2 տարի խաղաց «Ատլետիկոյում»: Այդ ժամանակ «հնդկացիների» կազմում արդեն փայլում էր նորաթուխ աստղ Ֆերնանդո Տորրեսը: 2005-ին հեռացավ Սիմեոնեն, դրանից շատ չանցած հեռացավ նաև «Էլ Նինյոն»: Ի վերջո նրանց «ջրերը մի առվով» հոսեցին 2015-ին, երբ Տորրեսը վերադարձավ «Ատլետիկո», որը մարզում էր Սիմեոնեն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

ՊՍԺ-ն 3 գնդակ ուղարկեց «Ռեալի», «Սիթին»՝ «Շախտյորի» դարպասը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո ՊՍԺ-ն հաղթում է «Ռեալին» Դի Մարիայի դուբլի շնորհիվ, մյուս արդյունքները (տեսանյութ)

ՊՍԺ – «Ռեալ». Մեկնարկային կազմեր

Վարդան Մինասյան․ «Հուսով եմ՝ Եվրոպա լիգայի ամեն ինչն արդեն մոռացանք և հետ եկանք Հայաստանի առաջնություն» (տեսանյութ)

Էտո՛օ. «Ուզում եմ լինել առաջին սևամորթ մարզիչը, որ Չեմպիոնների լիգա կհաղթի»

Սուարեսի սարսափելի շարքը Չեմպիոնների լիգայում շարունակվում է

Գվարդիոլան՝ «Շախտյորի» հետ դիմակայությունների մասին. «Ես արդեն տուն եմ գնել Ուկրաինայում»

Հայտնի է, թե երբ Ժորդի Ալբան կվերադառնա խաղադաշտ

Պեպ Գվարդիոլայի՝ Չեմպիոնների լիգան հաղթելու հերթական փորձը՝ 982 միլիոն եվրո տրանսֆերային ներդրումից հետո

Զիդանը՝ «Ռեալի» նոր հարձակման եռյակի անվան մասին. «Այն շատ լավ է հնչում»

Վարան. «Մբապեն գիտի, որ «Ռեալի» մասին միայն լավը կարող եմ ասել իրեն»

2 սուպերխաղ՝ ՉԼ խաղային երկրորդ օրը. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վալվերդե. «Բորուսիայի» խաղը մեզ չզարմացրեց»

Տեր Շտեգենը Չեմպիոնների լիգայում պարծենալու լուրջ առիթ ունի

Ռոնալդու. «Ինձ համարում եմ ֆուտբոլի պատմության համար մեկը»

«Բորուսիան» և «Բարսելոնան» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)