fbpx

Հին ընկեր. Թոփ-10 մարզիչներ, ովքեր ժամանակին հանդես են եկել իրենց սաների հետ

Անտոնիո Կոնտե – Ջանլուիջի Բուֆոն, Ալեսանդրո Դել Պիերո

Ֆուտբոլիստներ են եղել, ովքեր կարիերան սկսել են Բուֆոնից հետո, սակայն արդեն արդեն ավարտել են, անգամ մարզիչ են աշխատում, իսկ Ջիջին դեռ խաղում ու խաղում է: Պատկերացրեք՝ քանի թիմակից է ունեցել իր կարիերայում: Ինչպես ասում են՝ «կա թիվ աստղերին, չկա թիվ Բուֆոնի թիմակիցներին»: Անտոնիո Կոնտեն ևս եղել է այն երջանիկներից մեկը, ով հասցրել է խաղալ Բուֆոնի հետ ինչպես հավաքականի, այնպես էլ «Յուվենտուսի» կազմում: Անցան ժամանակները, Կոնտեն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան ու սկսեց մարզել: Օրերից մի օր նրան կանչեցին «Յուվե»: Պատկերացրեք մարդու հիացմունքը, երբ նա իմանում է, որ պետք է մարզի ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկին, ում հետ ժամանակին խաղացել է կողք կողքի:

Կոնտեն «Յուվենտուսում» հանդիպեց նաև Բուֆոնից ոչ պակաս հեղինակավոր, բայց շատ ավելի տարիքով մեկ այլ խաղընկերոջ՝ Ալեսանդրո դել Պիերոյին: Չնայած Ալեքսը «բյանկոներիների» խորհրդանիշն էր, Կոնտեն շուտով որոշեց, որ նա այլևս չի կարող օգնել թիմին, ու մեկ տարի անց Դել Պիերոն լքեց Թուրինը:

Վարդան Մինասյան – Ռոման Բերեզովսկի

Հայկական նորանկախ ֆուտբոլի թերևս, ամենալուսավոր կետերը: Ռոման Բերեզովսկին կանգնեց մեր թիմի դարպասին Հարություն Աբրահամյանից հետո: Երկար տարիներ մեր ընտրանու դարպասապահն «իր ամուր ու լայն կրծքով» անառիկ պահեց մեր դարպասը, դարձավ անփոխարինելի բառի բուն իմաստով: Այդ տարիներին նրա կողքին հանդես է եկել Վարդան Մինասյանը: Ֆուտբոլիստ, ով գուցե չի փայլել տախնիկական փայլուն ունակություններով կամ դրիբլինգով, բայց եղել է հիանալի ստրատեգ, ինչի շնորհիվ էլ երկար տարիներ հաջողությամբ մարզել է «Փյունիկն» ու Հայաստանի հավաքականը՝ բնականաբար Բերեզովսկու անմիջական օգնությամբ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Պոլ Սքոուլզ․ «Սուլշերն արդեն արժանի է երկարաժամկետ պայմանագիր ստանալուն»

Ինչպես է փոխվել Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային արժեքը տարիների ընթացքում (վիճակագրություն)

Սոլարի․ «Մենք շարունակում ենք պայքարել 3 գավաթների համար»

Կուրտուան հայտնել է, թե ինչու Բեյլն ու Կրոսը չեն մասնակցել թիմի ընթրիքին

«Ռեալը» 7-րդ պարտությունը կրեց Լա Լիգայում․ Ռոնալդուի հետ նման բան չէր եղել

Վալվերդե․ «Չեմ լարվում, երբ Մեսին պատրաստվում է 11 մետրանոց իրացնել»

Ռամոսն առաջին ֆուտբոլիստն է, որ 20 անգամ կարմիր քարտ է ստացել Լա Լիգայում (տեսանյութ)

Կարևոր վերադարձ․ «Բարսելոնայի» հայտացուցակը «Լիոնի» հետ խաղի համար

Անակնկալ․ «Ռեալը» սեփական հարկի տակ պարտություն կրեց «Ժիրոնայից» (տեսանյութ)

«Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա»․ Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկի» պատանի ֆուտբոլիստները ներկա են «Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա» խաղին (տեսանյութ)

Մեսիի փառահեղ ցուցանիշը, որը կրկին զարմանք ու հիացմունք է առաջացնում

Ալեքսիսն անկեղծանում է․ «Մոուրինյոյի օրոք թիմում անառողջ մթնոլորտ էր ստեղծվել»

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը «Ժիրոնայի» հետ մրցավեճում

Ի՞նչ էր կատարվում Բոատենգի տանը, քանի դեռ նա մասնակցում էր «Վալյադոլիդի» հետ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է վաճառել իր հարձակվողի տրանսֆերը