Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հոբելյանական՝ 80-րդ առաջնության մեկնարկը բավական արդյունավետ էր: Անցկացված 5 մրցախաղերից 3-ն արդյունավետ ելք ունեցան:
Հանրապետության կրկնակի չեմպիոն Արման Փաշիկյանը հաղթանակով մեկնարկեց՝ պարտության մատնելով Արամ Հակոբյանին: Հայկ Մարտիրոսյանն առավելության հասավ Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ, Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Զավեն Անդրիասյանին:
Առաջնության մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն (2641) ունեցող Ռոբերտ Հովհաննիսյանը բավական դժվարին պայքարում կարողացավ շտկել իրավիճակը և 83-րդ քայլին հաշտություն կնքեց մրցաշարի ամենակրտսեր մասնակից, 15-ամյա Մամիկոն Ղարիբյանի հետ:
Մեկնարկային տուրում 2-րդ ոչ-ոքին գրանցվեց Արման Միքայելյանի և Շանթ Սարգսյանի մրցախաղում:
Գործող չեմպիոնուհին պարտությամբ մեկնարկեց
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո