«Հինգ վայրկյան, գնդակն իմ ձեռքում է․․․ Հինգ, չորս, երեք, երկու, մեկ․․․»․ Կոբի Բրայանտի հուզիչ նամակը բասկետբոլին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

«Հինգ վայրկյան, գնդակն իմ ձեռքում է․․․ Հինգ, չորս, երեք, երկու, մեկ․․․»․ Կոբի Բրայանտի հուզիչ նամակը բասկետբոլին (տեսանյութ)

Կոբի Բրայանտի կորուստը մարզաշխարհի համար ահռելի ցավ է։ Նա խելագարի պես սիրում էր բասկետբոլը, ապրում բասկետբոլով։ Կոբին իր սիրած խաղին նվիրեց բասկետբոլի վերաբերյալ կարճամետրաժ մուլտֆիլմ՝ «Սիրելի բասկետբոլ» անվանումով։ Անկեղծ աշխատանքն արժանացավ նույնիսկ «Օսկարի»։

NBA-ի հնգակի չեմպիոնն այս մուլտֆիլմի սցենարիստն էր։ Ստորև ներկայացնում ենք Կոբի Բրայանտի մենախոսությունը՝ նվիրված բասկետբոլին, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե որքան էր նա սիրում այս մարզաձևը։ Նամակը Բրայանտը գրել է 2015 թվականին՝ կարիերան ավարտելու ժամանակ։

Բրայանտի ողբերգական մահվանն անդրադարձել է գրեթե ամբողջ մարզաշխարհը։ Մայքլ Ջորդանն ու Դևիդ Բեքհեմը հուզիչ նամակ են գրել, առաջարկվել է փոխել NBA-ի լոգոն ու հավերժացնել 24 խաղահամարը, իսկ Լեբրոն Ջեյմսի անօգնական տեսքն ուղղակի ապացույցն է նրա, թե ինչ է կատարվել։

«Սիրելի բասկետբոլ,

փոքր ժամանակ ես հորս գուլպաներից  գնդակ էի սարքում և երևակայական հաղթանակներ էի տոնում Great Western Forum-ում։ Այդ պահից ես հասկացա, թե որքան եմ քեզ սիրում։ Այդ սերն այնքան մեծ էր, որ ես քեզ տվեցի ամեն ինչ՝ միտքս, մարմինս, հոգիս․․․

Վեցամյա տղա էի, սակայն այնքան էի քեզ սիրահարված, որ չէի տեսնում նույնիսկ մոտալուտ ավարտն այդ սիրո։ Ես անընդհատ վազում էի, մանրահատակի վրայով վազում ու վազում էի․․․ Ու երբ կորցնում էի գնդակը, անմիջապես նահանջում էի հանուն քեզ։ Ես քեզ նվիրեցի իմ սիրտը, քանի որ դրա դիմաց ավելին էի ստացել։

Ես հաղթահարում էի հոգնածությունն ու ցավը ոչ թե նրա համար, որ ինձ մարտահրավեր էին նետում, այլ նրա համար, որ դու էիր ինձ կանչում։ Ես ամեն ինչ արեցի քեզ համար։ Հենց դա ես անում նրա նկատմամբ, երբ ինչ որ մեկն ստիպում է քեզ զգալ, որ շնչում ես, այնպես զգալ, ինչպես դու ինձ ստիպեցիր։

Դու վեցամյա տղային «Լեյքերսի» մասին երազելու հնարավորություն ընձեռեցիր, ու ես միշտ կսիրեմ քեզ դրա համար։ Հիմա, սակայն, ես չեմ կարող քեզ սիրել այն նույն մոլուցքով, ինչպես տարիներ առաջ։ Այս մրցաշրջանն այն ամենն է, ինչ կարող եմ քեզ տալ։ Սիրտը դեռևս կարող է հաղթահարել ճնշումը, միտքը դեռևս կարող է հաղթահարել խոչընդոտները, բայց իմ մարմինը հասկանում է՝ եկել է հրաժեշտի ժամանակը։ Եվ սա նորմալ է։ Ես պատրաստ եմ թողնել քեզ։ Ես, սակայն, ուզում եմ, որ դու իմանաս, որ մենք կարող ենք յուրաքանչյուր վայրկյան ապրել ու վայելել միասին անցկացրած պահերը, ինչպես լավ, այնպես էլ վատ պահերը։

Մենք միմյանց տվեցինք այն ամենը, ինչ ունեինք։ Երկուսս էլ գիտենք՝ կարևոր չէ, թե ինչ կլինի հետո։ Ես միշտ կմնամ այն երազանքով տղան, որ գուլպաներից գնդակ էր սարքում ու շարժվում դեպի անկյունում գտնվող զամբյուղը․․․ Հինգ, չորս, երեք, երկու, մեկ․․․

Ես միշտ կսիրեմ քեզ,

Կոբի»։

«Ռեալը» լռության րոպեով հարգել է Կոբի Բրայանտի հիշատակը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը

Լեբրոն Ջեյմսի արցունքներն ու «Լեյքերսի» անմոռանալի երեկոն ի հիշատակ Կոբի Բրայանտին (տեսանյութ)

«Լոս Անջելես Լեյքերսը» գեղեցիկ քայլով կհարգի Կոբի Բրայանտի հիշատակը

«Սև մամբայի հիշատակին». 10 փաստ Կոբի Բրայանտի մասին. VNews-ի Quiz-ը

Լեբրոն Ջեյմսը դաջվածք է արել ի հիշատակ Կոբի Բրայանտի (լուսանկար)

NBA-ը փոխել է այս տարվա Աստղերի խաղի ձևաչափը ի հիշատակ Կոբի Բրայանտի

Բրայանտի կնոջ հուզիչ գրառումը. «Միայն ցանկանում եմ գրկել ու համբուրել նրանց»

Շաքիլ Օ՛Նիլը Բրայանտի մասին խոսելիս չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)

«Միլանը» հարգանքի տուրք է մատուցել Կոբի Բրայանտին (տեսանյութ)

Ա սերիան դեմ է արտահայտվել սգո թևկապներին՝ ի հիշատակ Բրայանտի

Լեբրոն Ջեյմսի հրաժեշտի նամակն ու խոստումը Կոբի Բրայանտին (լուսանկարներ)

Դևիդ Բեքհեմ․ «Բառերը քիչ են, որ նկարագրեմ, թե ինչ եմ զգում Կոբիի ողբերգական կորստից հետո»

«Ռեալը» լռության րոպեով հարգել է Կոբի Բրայանտի հիշատակը

Տարօրինակ. Ռոնալդուն ու Ֆիգուն միևնույն ցավակցական գրառումն են արել

Առաջարկվում է փոխել NBA-ի լոգոն ու հավերժացնել 24 համարը

Մայքլ Ջորդանի հուզիչ հրաժեշտը Բրայանտին. «Կրտսեր եղբայր, կկարոտեմ մեր զրույցները»