Հիերո․ «Թե ինչ է Ռամոսը նշանակում ֆուտբոլի համար, կգնահատվի նրա կարիերայից հետո» - VNews
Բաժիններ

Հիերո․ «Թե ինչ է Ռամոսը նշանակում ֆուտբոլի համար, կգնահատվի նրա կարիերայից հետո»

Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ֆերնանդո Հիերոն չի հավատում, որ ֆուտբոլային աշխարհը կարող է լիարժեք գնահատել Սերխիո Ռամոսի նշանակությունը, քանի դեռ նա չի ավարտել մարզական կարիերան։

«Արքայական ակումբի» ներկայիս ավագն իր ֆանտաստիկ ելույթով կոտրել է պաշտպանին բնորոշ բոլոր կարծրատիպերը՝ սահմանելով մի շարք ռեկորդներ, նվաճելով գավաթներ, որոնց քանակին նույնիսկ դժվար է հավատալ։

«Թե ինչ է նշանակում Սերխիո Ռամոսը ֆուտբոլի համար, պարզ կդառնա, երբ նա ավարտի կարիերան։ Նա ագրեսիվ ֆուտբոլիստ չէ։ Երբեմն, սակայն, հարկավոր է դեղին քարտ ստանալ, որպեսզի փրկվես վերահաս գոլից»,- Radio MARCA-ն փոխանցում է Հիերոյի խոսքը։

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը խոսել է նաև Իկեր Կասիլյասի՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին առաջադրվելու հնարավորության մասին․ «Հասկանալի է, որ նա իսպանական ֆուտբոլի հրաշալի դեսպան է արտերկրում։ Ինչ վերաբերում է թեկնածությանը, ապա դա միայն նրա որոշումն է»։

Ռամոսն առաջին ֆուտբոլիստն է, որ 17 տարի անընդմեջ գոլ է խփել Լա Լիգայում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բեյլը ցուցադրել է իր տեխնիկական հմտությունները գոլֆի գնդակով (տեսանյութ)

«Վալենսիայի»՝ կորոնավիրուսով վարակված 10 անդամներն ամբողջությամբ ապաքինվել են

21-րդ դարի մարզչական մեծագույն դիմակայությունները. #3. Անչելոտի vs Սիմեոնե

ՈւԵՖԱ-ն որոշել է ավարտին հասցնել այս մրցաշրջանը

Ինչպես է Ռամոսը տոնել իր 34-րդ տարեդարձը (տեսանյութ)

Ռոդրիգո․ «Մինչև «Ռեալ» տեղափոխվելը ես գնացի Պելեի տուն ու ստացա նրա օրհնությունը»

Ռուշտուի վիճակը ծայրահեղ ծանր է

Զիդանը գիտի, թե ով կարող է փոխարինել Բենզեմային

«Ինտերը» պատրաստ է գնալ զիջումների Լաուտարոյի տրանսֆերի համար

Մեսին հայտնվել է ամսագրի շապիկին Չե Գևարայի տեսքով (լուսանկար)

Հայտնի է Լա Լիգայի վերսկսման վերջնաժամկետը

Նելսոն Կուևասը պատմել է, թե ինչպես են անցնում Ռոնալդինյոյի օրերը բանտում

Տանկի մեջ գտնվող Անրին լռելու կոչ է անում Բենզեմային և Ժիրուին (ծաղրանկար)

Մարկո Ասենսիոն լիարժեքորեն ապաքինվել է վնասվածքից

«Եթե ինձ համեմատեք Ռոնալդոյի հետ, ապա Ֆորմուլա 1-ը նա կլինի, իսկ ես՝ քարթինգը»․ Բենզեմա

Կարոտախտ_#5. «Լա Դեսիմա. 92։48. Սերխիո Ռամոս»