«Հնարավոր չէ հասնել Մեսիի մակարդակին, բայց կարող էի անցնել Ռոնալդուին». Ազարի խոսքերը՝ Օբի Միկելին - VNews
Բաժիններ

«Հնարավոր չէ հասնել Մեսիի մակարդակին, բայց կարող էի անցնել Ռոնալդուին». Ազարի խոսքերը՝ Օբի Միկելին

Eden Hazard and Mikel Obi - «Հնարավոր չէ հասնել Մեսիի մակարդակին, բայց կարող էի անցնել Ռոնալդուին». Ազարի խոսքերը՝ Օբի Միկելին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:11

-

-

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը, որն այժմ հանդես է գալիս «Սթոք Սիթիի» կազմում՝ գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի մասին, ինչպես նաև նշել, թե ինչն է բելգիացուն խանգարել էլ ավելի լավ խաղալ: Այդ ֆուտբոլիստները միասին հանդես են եկել լոնդոնյան թիմի կազմում:

«Միշտ ասել եմ, որ Ազարն ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է, որ երբևէ տեսել եմ: Նա ամեն ինչ ուներ. խաղային տեմպը փոխելու ունակություն, հզորություն, տեխնիկա, խաբքեր: Նա աշխարհի երրորդ լավագույն ֆուտբոլիստն էր՝ Մեսիից ու Ռոնալդուից հետո:

Երբեմն նա ասում էր. «Եթե ցանկանայի այդ երկուսի մակարդակում լինել՝ կհասնեի դրան: Հնարավոր չէ հասնել Մեսիի մակարդակին, որովհետև նա այլմոլորակային է, բայց կարող էի մոտենալ Ռոնալդուին և նույնիսկ գերազանցել նրան»:

Բայց Էդենն այդքան հավատարիմ չէր ֆուտբոլին: Նա վատ էր մարզվում, երբեք ավելի վատ մարզվող ֆուտբոլիստ չեմ տեսել: Ոչ ոք նրան ոչինչ չէր ասում, որովհետև խաղադաշտում նա հիասքանչ էր: Ազարը կարող էր շաբաթ օրը միայնակ հաղթել խաղը, բայց հաջորդ օրերին մարզման ժամանակ ասես բացակա լիներ: Նա պարզապես կագնած էր կամ քայլում էր: Բոլորը մենապայքարների մեջ էին, հարվածում էին միմյանց, բայց նա ոչինչ չէր անում: Խաղերի ժամանակ նա ցուցադրում էր իր խաղամակարդակը: Արդար չէ, որ որոշ մարդկանց նման տաղանդ է բաժին հասնում»,- theathletic.com-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր. Հայտնի է՝ որտեղ կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Տուխելը գնահատել է Լեմպարդի կատարած աշխատանքը «Չելսիում»

Լապորտան հանդիպել է Մեսիի հոր հետ․ հայտնի են մանրամասները

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Ռոնալդուն բաց է թողել «Յուվենտուսի» մարզումը՝ նախագահ Անյելիի հետ այցելելով «Ֆերարիի» գործարան

«Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

Անդուխար Օլիվերը՝ Միլիտաոյի դրվագի մասին․ «11-մետրանոց նշանակելու համար դա բավարար չէ»

Զիդան. «Ես զայրացած եմ ու մրցավարի բացատրություններն ինձ պետք չեն»

«Ռեալը» փրկվեց պարտությունից «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

Ռամոսը կարող է բաց թողնել «Ռեալի»՝ այս մրցաշրջանում մնացած բոլոր խաղերը

Տուխելը՝ ՉԼ եզրափակիչի մասին․ «Չելսին» գիտակցում է, որ իր ուժերի սահմաններում է «Սիթիին» հաղթելը»