Հնարավոր է՝ «Սիթին» մասնակցի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը - VNews
Բաժիններ

Հնարավոր է՝ «Սիթին» մասնակցի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը

«Մանչեսթեր Սիթին», որոշ հանգամանքներով պայմանավորված, կարող է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելու իրավունք ստանալ՝ հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ «Սիթին» զրկվել է Չեմպիոնների լիգայի հաջորդ երկու խաղարկություններին մասնակցելու իրավունքից։

«Ռոյթերսը» հաղորդում է, որ եթե սպորտային վճռաբեկ դատարանում արագ լսումներ տեղի ունենան, «Սիթին» կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը։ Հաշվի առնելով CAS(սպորտային վճռաբեկ դատարան-խմբ․)-ի գրաֆիկը՝ «Սիթիի» գործի վերաբերյալ լսումները կարող են տեղի ունենալ ամենաշուտը հաջորդ տարվա սկզբին։ Արագացված քննությամբ գործը կարող է քննարկվել հուլիսին։

Այս պարագայում «Սիթիի» համար որոշակի ռիսկեր կստեղծվեն, քանի որ կողմերն ավելի քիչ ժամանակ կունենան՝ գործի քննությանը պատրաստվելու համար։

Բողոքարկումից հետո վերջնական որոշում կկայացվի 2021 թվականի սկզբին։ Այդ պարագայում արգելքը կկասեցվի, իսկ «Սիթին» Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելու հնարավորություն կունենա։

Պետք է հաշվի առնել, սակայն, որ եթե սպորտային վճռաբեկ դատարանը որոշի, որ ՈՒԵՖԱ-ի պատիժն օրինական է, ապա «Սիթին» ստիպված կլինի բաց թողնել դրան հաջորդող երկու խաղարկությունները։

Դեռևս պարզ չէ՝ «Սիթին» որ ճանապարհը կընտրի, սակայն ակումբի գործադիր տնօրենը վերջերս հույս է հայտնել, որ քննությունը կսկսվի ամռան սկզբին։

Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը տեղի է ունենալու օգոստոսի 27-ին։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մանչեսթեր Սիթին» կարգապահական տույժ է կիրառել Ուոքերի նկատմամբ

Քայլ Ուոքերի աննորմալ կարանտինը

«Ռեալն» ու «Սիթին» կպայքարեն Քեյնի տրանսֆերի համար

ՈՒԵՖԱ-ն հայտնել է այն ժամկետը, որը լրանալուց հետո եվրագավաթները կչեղարկվեն

Ով է աշխարհի լավագույն հարձակվողը․ Գյունդողանի ընտրությունը

«Մանչեսթեր Սիթին» հուսով է, որ իրենց բողոքարկման լսումը կկայանա

Աղբյուր. ՈւԵՖԱ-ն թույլ չի տա եվրագավաթներին մասնակցել այն ակումբներին, որոնք անավարտ կթողնեն մրցաշրջանը

Դե Բրույնե․ «Եթե անմիջապես շարունակենք մրցաշրջանը, մի քանի խաղ հետո բոլորը վնասվածք կստանան»

Սերխի Ռոբերտոն ամբողջ գիշեր նայել է ՊՍԺ-ի դարպասը խփած գոլի կրկնապատկերը (տեսանյութ)

Կարոտախտ_#6. «Ինչպես «Ռեալն» ու «Յուվեն» անցկացրին ՉԼ պատմության լավագույն կիսաեզրափակիչներից մեկը»

2 անգլիական ակումբ առաջարկ են արել «Ինտերին»՝ Լաուտարոյի տրանսֆերի հարցով

Դե Բրույնեն կազմել է իր թիմակիցների խորհրդանշական հավաքականը

CIES․ Կորոնավիրուսից ամենաշատը կտուժեն «Սիթիի», «Բարսելոնայի» ու «Լիվերպուլի» կազմերը

21-րդ դարի մարզչական մեծագույն դիմակայությունները. #3. Անչելոտի vs Սիմեոնե

Պաշտոնական․ ՈՒԵՖԱ-ն հետաձգեց եվրագավաթային մրցաշարերն անորոշ ժամանակով

Դե Բրույնե. «Տանը փակված մնալը ստիպեց ինձ երկարաձգել կարիերաս»