Հոբելյանական առաջնության ցնցող մեկնարկը. Գոլային հրավառություն, գերարագ գոլ, երկու հեթ-տրիկ - VNews
Բաժիններ

Հոբելյանական առաջնության ցնցող մեկնարկը. Գոլային հրավառություն, գերարագ գոլ, երկու հեթ-տրիկ

VBET ՀՊԼ-ի մեկնարկային տուրը՝ 10 փաստով

01.08.2021 Alashkert 0 3 Ararat Armenia 22 scaled - Հոբելյանական առաջնության ցնցող մեկնարկը. Գոլային հրավառություն, գերարագ գոլ, երկու հեթ-տրիկ

ԲԿՄԱ «Փյունիկ» հանդիպումով հուլիսի 30-ին տրվեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնության մեկնարկը: 5-րդ անգամ է առաջնությունն անցկացվում 10 թիմով: Ցավոք, առայժմ միայն մեկ անգամ՝ 1997թ. են առաջնության մասնակից բոլոր 10 թիմերը երկու շրջանով անցկացված մրցաշարի վերջնագիծ հասել:

1999թ. առաջնության ընթացքում ֆինանսական խնդիրների պատճառով «Ղարաբաղն» ու «Դվինը» լուծարվել են: 2019/20թթ. մրցաշրջանում առաջնության աշնանային հատվածից հետո «Երևանը» դադարեցրեց իր գոյությունը, իսկ նախորդ առաջնության ընթացքում մրցաշարի հետագա մասնակցությունից տարբեր պատճառներով հրաժարվեցին «Գանձասար-Կապանն» ու «Լոռին»: Հուսանք, որ գոնե հոբելյանական առաջնությունում նման ցավալի դեպքեր չեն գրանցվի և առաջնության խաղացանկով նախատեսված բոլոր 180 հանդիպումները կկայանան:

Մեկնարկային տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

228013772 222854536512079 9147655509665483032 n 960x629 - Հոբելյանական առաջնության ցնցող մեկնարկը. Գոլային հրավառություն, գերարագ գոլ, երկու հեթ-տրիկ

1․ VBET ՀՊԼ-ի հոբելյանական՝ 30-րդ առաջնության մեկնարկային տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին 2 պարտություն: Տուրի բոլոր 5 հանդիպումներն էլ խոշոր հաշվով ավարտվեցին, ինչը ՀՀ առաջնություններում գրանցված յուրօրինակ ռեկորդ է:

Մեկնարկային տուրն աչքի ընկավ նաև գոլերի աննախադեպ առատությամբ՝ 5 խաղում խփվեց 25 գնդակ (միջինը՝ 5 գոլ մեկ խաղում): Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության մեկնարկային տուրի 4 խաղերում ընդամենը 8 գոլ էր խփվել: Եթե նախորդ առաջնության գոլերի հաշիվը բացվել էր միայն տուրի 2-րդ խաղում, որի համար 109 րոպե էր պահանջվել, ապա հոբելյանական առաջնության անդրանիկ գոլը գրանցվեց 39-րդ րոպեին փյունիկցի Էդգար Մովսեսյանի դիպուկ հարվածից հետո:

2․ Դմիտրի Գունկոն «Ալաշկերտի» նկատմամբ տոնած տպավորիչ հաղթանակով նշեց նորամուտն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում: Հետաքրքիր է, որ նախորդ մրցաշրջանում նա «Նոայի» ղեկին նորամուտը նշել էր «Արարատ-Արմենիայի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիով:

01.08.2021 Alashkert 0 3 Ararat Armenia 2 960x640 - Հոբելյանական առաջնության ցնցող մեկնարկը. Գոլային հրավառություն, գերարագ գոլ, երկու հեթ-տրիկ

Ավելի քան մեկամյա ընդմիջումից հետո «Արարատ-Արմենիային» կրկին հաջողվեց առաջնությունում հաղթել «Ալաշկերտին», որի հետ անցկացրած նախորդ 4 հանդիպումներից երկուսն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի, երկուսում պարտվել էր: Ընդ որում մրցակիցների դիմակայությունում առաջին անգամ խոշոր հաշիվ գրանցվեց: Նախորդ հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ «Արարատ-Արմենիան»  տոնել էր անցյալ տարվա հունիսի 8-ին՝ 2-1:

3․ Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» 9-րդ անգամ մասնակցելով Բարձրագույն խմբի առաջնությանը, 3-րդ անգամ մեկնարկում պարտվեց: Մինչ այդ ալաշկերտցիներն առաջնությունը պարտությամբ էին սկսել 2017/18 («Շիրակ»՝ 1-2) և 2019/20թթ. («Լոռի»՝ 1-2) մրցաշրջաններում:

Հարկ է նշել, որ վերջին 10 առաջնություններում գործող չեմպիոնները 6 անգամ պարտությամբ են մեկնարկել, 2 անգամ մրցաշարը սկսել են գոլազուրկ ոչ-ոքիով և ընդամենը 2 անգամ են մեկնարկում հաղթել: 2018/19թթ. առաջնությունում դա հաջողվել էր «Ալաշկերտին», որը նվազագույն հաշվով պարտության էր մատնել «Արարատին»: Հաջորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» մեկնարկում հաղթել էր «Գանձասար-Կապանին»՝ 3-1:

01.08.2021 Alashkert 0 3 Ararat Armenia 26 960x640 - Հոբելյանական առաջնության ցնցող մեկնարկը. Գոլային հրավառություն, գերարագ գոլ, երկու հեթ-տրիկ

4․ «Արարատը» 7-1 հաշվով ջախջախեց «Նոային»՝ կրկնելով 21-րդ դարում ՀՀ առաջնություններում տոնած ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը: Մինչ այդ արարատցիները միևնույն 6-0 հաշվով պարտության էին մատնել «Լոռիին» (2001թ.) և «Կիլիկիային» (2006թ.):  Հիշեցնենք, որ հենց «Արարատին» է պատկանում ՀՀ առաջնությունների ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը՝ 1992թ. անդրանիկ առաջնությունում 18 անպատասխան գնդակ ուղարկելով Սևանի «Ախթամարի» դարպասը: Այդ խաղում արարատցի Վահե Յաղմուրյանն էլ արդյունավետության ինքնատիպ ռեկորդ էր սահմանել՝ խփելով 8 գոլ:

Մեր ընտրանին

Իսկ ահա «Նոան» կրկնեց ՀՀ առաջնություններում իր ամենախոշոր հաշվով պարտության հակառեկորդը: 2018/19թթ. առաջնությունում, երբ «Նոան» դեռ հանդես էր գալիս «Արցախ» անվանումով, թիմը 0-6 հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»: «Նոան» առաջին անգամ մեկ խաղում 7 գոլ բաց թողեց: «Արարատից» բաց թողած 4-րդ գոլը, որի հեղինակը Սերժ Դեբլեն էր, Բարձրագույն խմբում «Նոայի» բաց թողած 100-րդ գնդակն էր:

«Արարատին» գրեթե երկամյա ընդմիջումից հետո կրկին հաջողվեց առաջնությունում հաղթել «Նոային»: Մրցակիցների դիմակայության նախորդ 6 հանդիպումներում «Արարատը» 4 պարտություն էր կրել, 2 խաղ ավարտել էր ոչ-ոքի: Վերջին անգամ «Արարատը» «Նոային» հաղթել էր 2019թ. սեպտեմբերի 15-ին Գեորգի Չելիձեի խփած միակ գոլի շնորհիվ:

231399456 4581037215263195 5545474114583967413 n - Հոբելյանական առաջնության ցնցող մեկնարկը. Գոլային հրավառություն, գերարագ գոլ, երկու հեթ-տրիկ

5․ Գևորգ Ղազարյանը գոլով նշեց վերադարձը հարազատ «Փյունիկ»՝ խփելով Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 50-րդ գնդակը: Նա դարձավ այդ սահմանագիծը հատած 52-րդ ֆուտբոլիստը: ՀՀ առաջնություններում առաջինը 50-րդ գոլի հոբելյանը նշել է «Բանանցի» հարձակվող Աշոտ Բարսեղյանը՝ 1993թ. հունիսի 14-ին խոցելով Էջմիածնի «Զվարթնոցի» դարպասը: Բարսեղյանից ընդամենը 41 խաղ պահանջվեց 50 գոլի սահմանագիծը հատելու համար:

ՀՀ առաջնություններում իր վերջին գոլը Ղազարյանը խփել էր 10 տարի առաջ՝ 2011թ. մայիսի 15-ին գրավելով «Գանձասարի» դարպասը: Գոլերից 44-ը Գևորգը խփել է «Փյունիկում», մնացած 6 գոլերը նրա հաշվին են գրանցվել «Բանանցում» կարճ ժամանակով խաղալիս: Ղազարյանն ընդգրկվեց ՀՀ առաջնություններում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում (33 տարեկան 116 օրական)՝ ցանկից դուրս մղելով Արմեն Սանամյանին (31 տարեկան 120 օրական):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ալաշկերտը»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ համալրել է «Արարատի» կազմը

Հայաստանի Սուպերգավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

«Ալաշկերտ» – ՀԻԿ խաղի տոմսերը վաճառքում են

«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան» խաղում հաշիվը չբացվեց

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան». Մեկնարկային կազմեր

Հայաստանի Սուպերգավաթի մրցավարական անձնակազմը

12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Ռիկարդո Գոմե՞ս, թե Ժոզե Էմբալո. Կոնֆերենցիաների լիգայի ինստագրամյան էջի հարցումը

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ 3-0. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» շարունակում է վստահ ընթացքը. Լիման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Վանին» արտագնա խաղում (տեսանյութ)