-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՏՍԳ 1899 Հոֆենհայմ
Վերդեր Բրեմեն
1 - 0 Իլա Բեբու - 26`
2 - 0 Քրիստոֆ Բաումգարտներ - 44`
3 - 0 Մունաս Դաբուր - 49`
4 - 0 Ժորժինյու Ռյուտեր - 90`
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման է մտել հանդիպման 81-րդ րոպեին:
27-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 10 խաղ (բոլոր դեպքերում էլ փոխարինման է մտել)՝ դառնալով 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Հոֆենհայմը» 22 մրցավեճից հետո վաստակել է 26 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
«Վերդերը» 21 հանդիպումից հետո ունեցած 23 միավորով 12-13-րդ տեղերն է կիսում նույնքան միավոր իր ակտիվում գրանցած «Աուգսբուրգի» (22 մրցավեճ) հետ:
«Հոֆենհայմին» չէր հաջողվել հաղթանակ տոնել Բունդեսլիգայում իր նախորդ 3 խաղում՝ գրանցելով 1 ոչ-ոքի, 2 պարտություն:
«Վերդերը» չի հաղթել առաջնությունում իր վերջին 3 հանդիպումներում՝ գրանցելով 2 ոչ-ոքի, 1 պարտություն: Բրեմենյան թիմը Բունդեսլիգայում վերջին հաղթանակին հասել է հունվարի 23-ին, երբ 18-րդ տուրում հյուրընկալվելիս 4-1 հաշվով առավելության է հասել «Հերտայի» նկատմամբ:
Այս թիմերի միջև ներքին առաջնությունում կայացած վերջին 5 մրցավեճում 3 անգամ հաղթել է «Հոֆենհայմը», 1 անգամ՝ «Վերդերը», 1 դեպքում գրանցվել է ոչ-ոքի:
Դորտմունդի «Բորուսիան» ջախջախեց «Շալկեին», Հալանդը՝ չքնաղ գոլի հեղինակ (տեսանյութ)
Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո