-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՏՍԳ 1899 Հոֆենհայմ
1. ՖԱ Ունիոն Բեռլին
0 - 1 Մաքս Կրուզե - 60`
1 - 1 Մունաս Դաբուր - 80`
1 - 2 Յոել Պոհյանպալո - 85`
1 - 3 Սեդրիկ Տոյխերտ - 94`
Կարմիր Քարտ Ռոբերտ Սկով - 58`
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման է մտել հանդիպման 62-րդ րոպեին և 18 րոպե անց դարձել գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով հաջողության հասնել Մունաս Դաբուրին:
27-ամյա ֆուտբոլիստը, որը տևական ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով, 2-րդ խաղն է անցկացրել Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում: Ադամյանը մասնակցել է նաև Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում «Գենտի» դեմ կայացած մրցավեճին (4-1): Բոլոր 3 դեպքերում էլ փոխարինման է մտել:
«Հոֆենհայմը» 7 միավորով 12-րդ հորիզոնականում է, իսկ «Ունիոն Բեռլինը» 9 միավորով 7-10-րդ տեղերն է բաժանում նույնքան միավոր ունեցող «Շտուտգարտի», «Վերդերի» և Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» հետ:
Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո