«Հոֆենհայմը» ոչ-ոքի խաղաց «Լայպցիգի» հետ, Ադամյանը փոխարինման մտավ (տեսանյութ) - VNews
Բաժիններ

«Հոֆենհայմը» ոչ-ոքի խաղաց «Լայպցիգի» հետ, Ադամյանը փոխարինման մտավ (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Գերմանիա, Բունդեսլիգա, Խմբային Փուլ 29 տուր

16 Ապրիլ 2021 - 22:30

0

Լեյպցիգ

0

ՏՍԳ 1899 Հոֆենհայմ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը Բունդեսլիգայի նախորդ 2 խաղերում թեթև վնասվածքի պատճառով բացակայել էր «Հոֆենհայմի» հայտացուցակից, փոխարինման է մտել ավելացված ժամանակի 1-ին րոպեին:

27-ամյա ֆուտբոլիստն ակումբում վերջին անգամ խաղի էր մասնակցել մարտի 14-ին՝ փոխարինման մտնելով Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Շտուտգարտի» դեմ կայացած արտագնա մրցավեճում (0-2):

Ադամյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 12 անգամ (բոլոր դեպքերում էլ փոխարինման է մտել)՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլ ու 2 արդյունավետ փոխանցում:

«Հոֆենհայմը» միավորների քանակը հասցրել է 32-ի և աղյուսակի 11-12-րդ հորիզոնականներն է բաժանում նույնքան միավոր ունեցող «Աուգսբուրգի» հետ: Վերջինս «Հոֆենհայմի» համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել:

«Լայպցիգը» 61 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղն ու առաջատար «Բավարիայից» հետ մնում 4 միավորով: Մյունխենյան թիմը մոտակա հետապնդողի համեմատ մեկ մրցավեճ պակաս է անցկացրել:

Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մայնցի» ֆուտբոլիստի տպավորիչ գոլը Բեռլինի «Հերտայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լայպցիգը» Գերմանիայի գավաթի եզրափակիչում է (տեսանյութ)

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ խաղացողներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Չճանաչված աստղեր. Թոփ ֆուտբոլիստներ, որոնք զարմանալիորեն չեն խաղում գրանդ ակումբներում

2 տարվա պայմանագիր. «Լայպցիգը» պաշտոնապես ներկայացրեց Նագելսմանին փոխարինողին

Ով կփոխարինի Նագելսմանին «Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնում

Սպերցյանի՝ արկածներով լի ելույթը, Բալեկյանը խաղաց մեծ աստղի դեմ, Ոսկանյանի թիմի «հերոսական» հաղթանակը (տեսանյութ)

Ռոմանո. Հաստատված է՝ Նագելսմանը կգլխավորի «Բավարիան»

Խեդիրայի կրտսեր եղբայրը պայմանագիր է կնքել Բեռլինի «Ունիոնի» հետ

Հայտնի է՝ որքան գումար են «Բավարիայից» պահանջել Նագելսմանի համար

Sportbuzzer. «Բավարիան» պաշտոնական հարցում է կատարել Նագելսմանի վերաբերյալ

«Բավարիան» պարտվեց, «Բորուսիան» հաղթեց կարևոր խաղում. այլ արդյունքներ (տեսանյութ)

Ադամյանը վերադարձել է «Հոֆենհայմի» մեկնարկային կազմ

Բունդեսլիգան կրկին կարանտինի է անցնում

Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմի» հաղթանակին, Դորտմունդի «Բորուսիան» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

«Բավարիան» վստահ հաղթանակ տոնեց, «Շալկեն» դուրս մնաց Բունդեսլիգայից (տեսանյութ)