Հոլանդական ճգնաժամ. ինչպես փրկվեց 20 տարի առաջ անդունդի եզրին հայտնված «Բարսելոնան» - VNews
Բաժիններ

Հոլանդական ճգնաժամ. ինչպես փրկվեց 20 տարի առաջ անդունդի եզրին հայտնված «Բարսելոնան»

barcelona holl - Հոլանդական ճգնաժամ. ինչպես փրկվեց 20 տարի առաջ անդունդի եզրին հայտնված «Բարսելոնան»

«Բարսելոնայի» երկրպագուները վերջին շրջանում ապրում են բարդ ժամանակներ։ «Բլաուգրանայի» ստաժավոր երկրպագուները կփաստեն, որ նման պատկեր արդեն գրանցվել է։ 2000-ականների սկզբին Կատալոնիայի մայրաքաղաքում ավելի վատ էր՝ 5 տարի առանց գավաթ, գլխավոր մարզչի 7 փոփոխություն ու «բարի գալուստ ՈւԵՖԱ-ի գավաթ»։

90-ականների վերջին «Բարսելոնայում» սիրահարվեցին Ամստերդամի «Այաքսին» ու սկսեցին հոլանդական ակումբի կազմի հրատապ «էվակուացիան»։ Նախ մարզչական աթոռին նստեց մայրաքաղաքային ակումբին ՉԼ եզրափակիչ հասցրած ու հաղթած Լուի վան Գալը։ Հոլանդացի մասնագետն իր օգնականների թիմը համալրեց երիտասարդ Ժոզե Մոուրինյոյով ու 1997-ին կարիերան ավարտած ու մարզչական աշխատանքի անցած Ռոնալդ Կումանով. շիկահեր պաշտպանը «Բարսայում» անցկացրել էր 5 մրցաշրջան, հաղթել էր Չեմպիոնների լիգան, կարիերան ավարտելուց հետո էլ օգնել էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգին («նարնջագույնները» հասել էին կիսաեզրափակիչ)։

492276963 10 960x640 - Հոլանդական ճգնաժամ. ինչպես փրկվեց 20 տարի առաջ անդունդի եզրին հայտնված «Բարսելոնան»

Կումանն ու վան Գալը միասին վատ չաշխատեցին, սակայն մասնագետներն անհայտ պատճառներով զրկվեցին աշխատանքից։ Ղեկավարությանը չէին բավարարել նույնիսկ 2 չեմպիոնությունն ու 1 Կոպան։ Որպես պատճառ ընդունված է համարել վան Գալի աշխատանքային մեթոդիկան։ Կատալոնիայում չէին ընդունում նրա դիկտատուրան ու ԶԼՄ-ների հետ շփվելու կուլտուրան։ Աշխատանքից ազատվելուց տարիներ անց վան Գալն անում էր ճիշտ հետևություններ։ «Ինձ հրավիրել էին իմ անհատական որակների ու «Այաքսում» սերմանած խաղի համար։ Բայց «Բարսելոնայում» դա անելը անհնար էր։ Ամեն օր ինչ-որ մեկին համոզում էի, որ լավագույնը լինելու համար միայն տաղանդը բավական չէ, պետք է աշխատել։ Բայց դա չէր օգնում», – ասում էր վան Գալը։

Երկրպագուներին դուր չէր գալիս, որ վան Գալը «Բարսելոնան» վերածել էր Հոլանդիայի հավաքականի շտաբ-գրասենյակի։ 1998/1999 մրցաշրջանում կատալոնական ակումբում խաղում էին Ռուդոլֆուս Հեսպը, դե Բուր եղբայրները, Բուդեվեյն Զենդենը, Միկայել Ռայցիգերը, Ֆիլիպ Կոկուն, Վինսթոն Բոգարդն ու Պատրիկ Կլյուվերտը։ Հիմա էլ այնպես ոչինչ, նույն պատկերն է (դե Բուրների փոխարեն դե Յոնգներ (ոչ եղբայրներ) ու Դեպայ)։ Կլյուվերտը հասկանում էր տեղացի ֆաների ու հասարակության բացասական վերաբերմունքը. «Մեզ համար շատ բարդ է։ Եթե հանկած գործերը վատ ընթանան, բոլորը մեզ են մեղադրելու։ Բացի դրանից, ես էլ ինձ վատ կզգայի, եթե «Այաքսում» ինձ հետ խաղար 8 իսպանացի»։

CVTPuLUW4AEA1od - Հոլանդական ճգնաժամ. ինչպես փրկվեց 20 տարի առաջ անդունդի եզրին հայտնված «Բարսելոնան»

Վան Գալի, Կումանի ու Մոուրինյոյի հետ ակումբից հեռացավ նաև երկարամյա նախագահ Խոսեպ Նունյեսը, որի հետ «Բարսելոնան» 22 տարվա ընթացքում նվաճել էր 30 գավաթ։ Նրա փոխարեն նախագահի աթոռին նստեց Ժոան Գասպարը, որին երկրպագուները պաշտում էին։ Բոլորը հիշում էին՝ ինչպես էր նա Մարադոնայի հետ բանակցություններից հետո օդակայան գնացել զրահամեքենայով, կամ ինչպես էր Ռոնալդոյի հետ բանակցելու համար հագել մատուցողի հագուստն ու մտել բրազիլացու սենյակ։ Առաջին տրանսֆերային պատուհանն իսկական բոմբ էր. Լուիշ Ֆիգուն 60 մլն եվրոյով «վաճառվեց» «Ռեալին»։ Ստացված գումարով գնվեցին Մարկ Օվերմարսը, Էմանուել Պետին ու ևս 3 ֆուտբոլիստ։ Հավակնոտ ծրագրեր էին առաջին հայացքից, սակայն այս ամենը բախվում էր դաժան իրականության հետ. «Բարսայի» մարզիչը Լորենցո Սերո Ֆերերը՝ այդ ժամանակների Կիկե Սետյենը։

Մեր ընտրանին.

Մարզչի կոմպիտենտությունը հասկանալու համար հարկավոր է հիշել Պետիի հետ դեպքը։ Աշխարհի ու Եվրոպայի նորաթուխ չեմպիոնն իր առաջին մարզումն էր անցկացնում «Արսենալից» տեղափոխվելուց հետո, որի ժամանակ գրանցված միջադեպը հավերժ դաջվել է ֆրանսիացի ֆուտբոլիստի հիշողության մեջ։ «Իմ հայրենակից Ռիշար Դուտրուելը («Բարսելոնայի» դարպասապահ – խմբ.) թարգմանում էր մարզչի խոսքը, երբ հանկարծակի աչքերը սառեցին։ «Մարզչիը ցանկանում է իմանալ՝ որ դիրքում ես խաղում դու», – ասաց ինձ Դուտրուելը։ Ինձ թվաց՝ մարզիչը կատակում է, բայց Դուտրուելը լուրջ հայացքով նայեց իմ դեպքին, հասկացա որ կատակ չէ։ Ես հարցրի. «Իսկ որտե՞ղ էր մարզիչը վերջին 2 տարվա ընթացքում։ Նրան առևանգե՞լ էին, նա ապրում է մի վայրում, որտեղ հեռուստացույց չկա՞ր, օրինակ ջունգլիներում», – զարմանքով հիշում է Պետին։

CP6Um2BWsAAWTEw 960x604 - Հոլանդական ճգնաժամ. ինչպես փրկվեց 20 տարի առաջ անդունդի եզրին հայտնված «Բարսելոնան»

«Բարսան» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը ու եվրոգարունը դիմավորեց իր համար անսովոր ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում։ Բնականաբար, Ֆերերին աշխատանքից ազատեցին մինչև մրցաշրջանի ավարտը։ Ապրիլին նրան փոխարինելու եկավ Կառլես Ռեշակը, որը 30 տարի աշխատել էր ակումբի համակարգում ու որոշ ժամանակ առաջ անձեռոցիկի վրա պայմանագիր էր կնքել ինչ-որ պատանի արգենտինացու հետ, որը, թեպետ ուներ առողջական խնդիրներ, բայց հրաշալի ֆուտբոլ էր խաղում։ Երևի հասկացաք՝ ում մասին է խոսքը։ Ռեշակը նվազագույն խնդիրը կատարեց՝ կատալոնցիներին վերադարձնելով Չեմպիոնների լիգա՝ եզրափակիչ խաղում ֆանտաստիկ հաղթանակ տանելով «Վալենսիայի» նկատմամբ (Ռիվալդոյի, հեթ-տրիկի, կիսաշրջադարձ շքեղ գոլի ու այլի մասին կարդացեք այստեղ

Ժոան Գասպարը գնալով ավելի մեծ ուշադրություն էր դարձնում ֆիզիկական ծանրաբեռնվածության վրա։ Նրան բավարարեց Ռեշաչի աշխատանքը, ինչից ակումբի խորհրդանիշ Պեպ Գվարդիոլան նեղացավ ու հեռացավ ակումբից։ Նրա օրոք հիմնական կազմում տեղ սկսեցին գտնել Կառլես Պույոլն ու Չավին։ Առաջնությունը «Բարսան» նորից ավարտեց 4-րդ տեղում ու տապալվեց Իսպանիայի առաջնությունում։ Կատալոնական ակումբի մռայլ ու դժգույն մրցաշրջանի միակ լույսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլն էր, որտեղ Ռեշակի թիմին կոտրեց «Ռեալը»։ Գասպարը հեռացրեց Ռեշակին ու կայացրեց շատ անհաջող որոշում. «Բարսելոնան» նորից գլխավորեց Լուի վան Գալը։

CgGJkrjW4AAFo5k - Հոլանդական ճգնաժամ. ինչպես փրկվեց 20 տարի առաջ անդունդի եզրին հայտնված «Բարսելոնան»

Մարզչական այս նշանակումը վերջնականապես քանդեց ակումբը ներսից։ Վերջի սկիզբը դարձավ Ռիվալդոյի հեռանալը։ Բրազիլացի ֆուտբոլիստն ու Լուին չէին կարողանում շնչել միևնույն օդը։ Հոլանդացի մասնագետի խիստ աշխատանքից տուժում էին նաև կրեատիվ արգենտինացիներ Խուան Ռոման Ռիկելմեն ու Խավիեր Սավիոլան։ Պրագմատիկ հոլանդացին խեղդում էր նրանց մեջ ստեղծագործ ոգին ու ստիպում էր զբաղվել պաշտպանությամբ։ Այս անգամ կակաչների հայրենիքի ներկայացուցիչը Կատալոնիայում աշխատեց ընդամենը կես տարի։ Գասպարը նրա փոխարեն թիմ բերեց սերբ մասնագետ Ռադոմիր Անտիչին։ Ժամանակին «Ռեալի» ու «Ատլետիկոյի» հետ աշխատած մարզիչը եկել էր թիմ, որտեղ շունը տիրոջը չէր ճանաչում։ Ինչ-որ պահի «Բարսային» 3 միավոր էր բաժանում 3-րդ հորիզոնականից։

Սակայն Անտիչի աշխատանքում կային դրական պահեր։ Փորձառու մարզիչը հետևեց Ռեշակի օրինակին և հիմնական թիմի մարզումներին ու խաղերին սկսեց ներգրավել Անդրես Ինյեստային ու Վիկտոր Վալդեսին։ Բացի դրանից անմիջական թույլտվությամբ Չավին ազատվեց պաշտպանվելու ու մրցակցի խաղը քանդելու ֆունկցիայից ու հարմար տեղավորվեց ենթահարձակվողի դիրքում՝ դառնալով ակումբի լավագույն ասիստենտներից մեկը։ Միևնույն ժամանակ Գասպարը հասկանում էր, որ վերջնական 6-րդ տեղը, որ «Բարսելոնան» նվաճեց այդ խայտառակ մրցաշրջանում, շատ ավելի լավ տարբերակ էր, քան վան Գալի հետ Սեգունդայում հայտնվելը։

maxresdefault 4 960x540 - Հոլանդական ճգնաժամ. ինչպես փրկվեց 20 տարի առաջ անդունդի եզրին հայտնված «Բարսելոնան»

2003 թվականին Ժոան Գասպարը հրաժարական տվեց՝ ակումբի հետ չնվաճելով ոչ մի գավաթ։ Նրա փոխարեն նախագահի պաշտոնը ստանձնեց ամբիցիոզ Ժոան Լապորտան։ Նրա շնորհիվ ակումբում հայտնվեց Ռոնալդինյոն, մարզչական աթոռը վստահվեց Ֆրանկ Ռայկարդին, որի հետ Հոլանդիայի հավաքականը 2000 թվականին հասել էր Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։ Այս մարդկանց օրոք «Բարսելոնան» նվաճեց իր առաջին տիտղոսը վերջին 5 տարվա ընթացքում ու բացեց նոր էջ ակումբի պատմության մեջ։

Տպավորություն է, որ հիմա գրեթե նույն պատկերն է, որը ձևավորվել էր մինչև Լեոյի գնալը՝ չեմպիոնլիգյան ձախողումներ, տարօրինակ տրանսֆերներ, անկապ մարզիչներ ու բազում հոլանդացիներ։ Հասկանալի է, որ այսօրվա «Բարսելոնան» ապրում է նույն բարդ օրերը, ինչը և ուղիղ 20 տարի առաջ։ Հիմա պետք է ճիշտ հաշվարկներ անել, չկրկնել նախկինների սխալները, տրանսֆերային քամուն չտալ միլիոններ, թիմ այլևս չբերել Բրեթվեյթի ու Լյուկ դե Յոնգի մակարդակի միջին ֆուտբոլիստներ, այլ զարգացնել երբեմնի լավագույն մարզադպրոցը, տեղ տալ պատանիներին ու ակումբը կանգնեցնել ռելսերի վրա։ Լապորտան նման փորձ այլևս ունեցել է։ Այնպես որ, ի գործ։

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դանի Ալվեսը կարող է «Բարսելոնա» վերադառնալ

Մեսին տրիբունայից հետևում է ՊՍԺ – «Անժե» խաղին

Լապորտա. «Բարտոմեուն հուսահատ մարդ է, որը գիտակցում է իր պատճառած աղետի ահռելի չափը»

Պեդրի. «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է»

Պոգբայի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային»

Բարտոմեու. «Մեսիին բաց թողնելը վատ որոշում էր»

Մեսին քննադատել է բրազիլացի մրցավարին

«Բարսելոնան» ցանկանում է վարձակալել Իսպանիայի Մ18 հավաքականի ֆուտբոլիստին

«Երազանքի հետևից». Մբապեն հաստատակամ է իր որոշման մեջ

Կոուտինյոն ձմռանը կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնան» նոր պայմանագիր կկնքի Պեդրիի հետ

Ագուերո. «Մեսիի հետ խաղալու հույսով էի տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնան» ու Սերխի Ռոբերտոն դադարեցրել են բանակցությունները. ֆուտբոլիստը կարող է հեռանալ

«Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն եռյակը՝ ըստ Մաուրիսիո Պոչետինոյի

«Ռեալի» հաջորդ մրցաշրջանի հավանական մարզաշապիկը (լուսանկարներ)

«Ռեալի» 3 վնասվածք ստացած ֆուտբոլիստներ պատրաստ կլինեն հաջորդ խաղին