Հովհաննես Բաչկովի մասնակցությունը Օլիմպիական խաղերին հաստատվեց - VNews
Բաժիններ

Հովհաննես Բաչկովի մասնակցությունը Օլիմպիական խաղերին հաստատվեց

boxing training hovhannes bachkov 1 scaled - Հովհաննես Բաչկովի մասնակցությունը Օլիմպիական խաղերին հաստատվեց

Հաստատվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ Հովհաննես Բաչկովի (63 կգ) մասնակցությունն այս ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերին, տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Այս ամսվա սկզբում կայացած վարկանիշային մրցաշարում գյումրեցի մարզիկի անվան դիմաց պարտություն էր գրանցվել այն բանից հետո, երբ Բաչկովը աչքի շրջանում կտրվածք էր ստացել, բայց կրկնապատկերում երևում էր, որ մեր բռնցքամարտիկի վնասվածքն առաջանում է ռուս մրցակցի հետ գլխով բախման արդյունքում:

Հիմա Բաչկովը ձեռք է բերել ուղեգիր համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրած բարձր դիրքի շնորհիվ:

Հայաստանի օլիմպիականների կազմն այժմ հետևյալն է.

Հունահռոմեական ոճի ըմբիշներ` Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ)

Ազատ ոճայիններ` Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն  Թևանյան (65 կգ)

Բռնցքամարտիկներ՝ Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Արման  Դարչինյան (75 կգ), Հովհաննես Բաչկով (63 կգ)

Սպորտային մարմնամարզիկ՝ Արթուր Դավթյան

Եռացատկորդ՝ Լևոն Աղասյան

Հրաձգուհի՝ Էլմիրա Կարապետյան

Ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Իզաբելա Յայլյան (59 կգ)

Ձյուդոիստ՝ Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երևանի քաղաքապետը «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին (լուսանկարներ)

Վարչապետը հյուրընկալել է հայ օլիմպիականներին (տեսանյութ)

«Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

ՏՈԿԻՈ 2020. Վերջին պահին ԱՄՆ հավաքականը շրջանցեց չինացիներին, մեդալային հաշվարկ

ՏՈԿԻՈ 2020-ի փակման արարողությունը՝ VNews-ի ֆոտոշարքում

Հովհաննես Բաչկով. «Ե՛վ ուրախ եմ, և՛ տխուր Օլիմպիական բրոնզե մեդալի համար»

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի հավաքականը՝ Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

ԱՄՆ հավաքականի 16-րդ չեմպիոնությունն Օլիմպիական խաղերում՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020-ում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք

ՏՈԿԻՈ 2020. Դանի Ալվեսը խոսել է Իսպանիայի դեմ կայանալիք եզրափակիչի մասին

Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վազգեն Թևանյան. «Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը»