Հովհաննես Բաչկովը պայմանագիր է կնքել պրոմոութերական ընկերության հետ - VNews
Բաժիններ

Հովհաննես Բաչկովը պայմանագիր է կնքել պրոմոութերական ընկերության հետ

Հովհաննես Բաչկովը պայմանագիր է կնքել պրոմոութերական ընկերության հետ - Հովհաննես Բաչկովը պայմանագիր է կնքել պրոմոութերական ընկերության հետ

ՏՈԿԻՈ 2020-ի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի ու Եվրոպայի առաջնության հաղթող Հովհաննես Բաչկովը կհամագործակցի Probellum պրոմոութերական ընկերության հետ՝ հաստատում է ընկերության պաշտոնական կայքը:

«Ինձ համար պատիվ է պայմանագիր կնքել Probellum-ի հետ ու զբաղեցնել իմ տեղը թիմի մյուս հիանալի բռնցքամարտիկների կողքին:

Շատ հետաքրքիր ճանապարհորդություն է սպասվում առաջիկա տարիներին, քանի որ միասին աշխատելու ենք՝ աշխարհի չեմպիոն դառնալու իմ նպատակի համար:

Երբ լավ բռնցքամարտիկն աշխատում է լավ թիմի հետ, միշտ լույս կլինի»,- ասել է Բաչկովը պայմանագիր կնքելուց հետո:

«Բաչկովը շարունակաբար ապացուցել է, ունի այն ամենը, ինչ հարկավոր է աշխարհի չեմպիոն դառնալու համար, և մենք հպարտ ենք, որ նա միանում է Probellum-ի թիմին:

Նա իր երկրում արդեն հերոս է իր ձեռքբերումների համար: Որպես պրոֆեսիոնալ՝ նա կարող է հասնել նոր բարձունքների ինչպես ազգային, այնպես էլ միջազգային հարթակում: Պայծառ ապագա է սպասվում»,- ասել է Probellum-ի նախագահ Ռիչարդ Շեֆերը:

Ընկերությունը նաև հայտնել է, որ առաջիկայում մանրամասներ հայտնի կլինեն Հովհաննես Բաչկովի հաջորդ մենամարտից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք

Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովը բրոնզե մեդալ նվաճեց (տեսանյութ)

Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ այսօր կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար

Հովհաննես Բաչկովին հաղթանակ է շնորհվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի բողոքարկումից հետո

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը պարտվեց քառորդ եզրափակիչում

Հովհաննես Բաչկովի հարվածը՝ մրցումային օրվա լավագույն դրվագների շարքում (տեսանյութ)

Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց

Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Բազեյանի ու Գուրգեն Մադոյանի հաղթական մեկնարկը

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

Հովհաննես Բաչկով. «Ե՛վ ուրախ եմ, և՛ տխուր Օլիմպիական բրոնզե մեդալի համար»

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

«Հակառակորդը կեղտոտ մենամարտ էր վարում». Պետրոսյանը՝ Բաչկովի մենամարտի մասին

ՏՈԿԻՈ 2020. Բաչկովը կիսաեզրափակիչում պարտվեց ամերիկացի բռնցքամարտիկին և նվաճեց բրոնզե մեդալ (լուսանկարներ)

Բաչկովի մարզիչը՝ կիսաեզրափակիչ մենամարտից առաջ. «Մենք մարտավարություն ունենք»

Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ու ապահովեց առնվազն բրոնզե մեդալ