Հովհաննես Գաբուզյանի չեմպիոնական երկրորդ տիտղոսը - VNews
Բաժիններ

Հովհաննես Գաբուզյանի չեմպիոնական երկրորդ տիտղոսը

gabuzyan 3 - Հովհաննես Գաբուզյանի չեմպիոնական երկրորդ տիտղոսը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:07

-

-

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի տղամարդկանց Բարձրագույն խմբի 81-րդ առաջնությունը: Ինչպես և սպասվում էր, մրցաշարում վստահ հանդես եկած և մեկնարկից առաջատարի դերը ստանձնած Հովհաննես Գաբուզյանը հաղթանակով ավարտեց ելույթները:

Ավարտական՝ 11-րդ տուրում պարտության մատնելով Տիգրան Պետրոսյանին, Գաբուզյանը վաստակած 8,5 միավորով արժանացավ չեմպիոնի ոսկե մեդալին: Դա շնորհալի գրոսմայստերի արդեն 2-րդ հաջողությունն է Հայաստանի առաջնություններում: Առաջին անգամ նա չեմպիոն էր հռչակվել 2017թ.:

7-ական միավոր վաստակեցին Արման Փաշիկյանն ու հանրապետության անցյալ տարվա չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, որոնք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Հայկ Մարտիրոսյանի և Մանուել Պետրոսյանի հետ: Լրացուցիչ գործակիցներով Փաշիկյանը ստացավ արծաթե մեդալը, իսկ Սահակյանը դարձավ բրոնզե մրցանակակիր:

Մյուս պարտիաներում Մամիկոն Ղարիբյանը հաղթեց Զավեն Անդրիասյանին, Տիգրան Հարությունյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, Լևոն Բաբուջյանն ու Շանթ Սարգսյանը հաշտություն կնքեցին:

4-12-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստների վերջնական արդյունքներն այսպիսին են. Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան՝ 6-ական միավոր, Ռոբերտ Հովհաննիսյան, Մամիկոն Ղարիբյան՝ 5,5-ական, Զավեն Անդրիասյան՝ 3,5, Լևոն Բաբուջյան՝ 3, Տիգրան Պետրոսյան՝ 2:

«Արոնյանը չի փոխել ազգությունը». ՖԻԴԵ-ի արձագանքը՝ Արոնյանի որոշմանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Շախմատի Հայաստանի հավաքականը 5-րդն է առցանց օլիմպիադայում, որի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Հովհաննես Գաբուզյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց

Գաբուզյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Հովհաննես Գաբուզյանը կես միավոր է զիջում առաջատարին

Հովհաննես Գաբուզյանը 3 առաջատարներից մեկն է

Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Հովհաննես Գաբուզյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակեցին հաղթարշավը

Գաբուզյանն ու Հովհաննիսյանն առաջատարների խմբում են

Մանուել Պետրոսյանը հաղթողին զիջեց լրացուցիչ գործակիցներով

Հայ շախմատիստներից 4-ը հաղթանակով մեկնարկեց

Շանթ Սարգսյանը՝ Գեորգի Ագզամովի հուշամրցաշարի հաղթող

5 շախմատիստներ Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում