-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնությունում շարունակում է վստահ հանդես գալ մրցաշարի միանձնյա առաջատար Հովհաննես Գաբուզյանը, որը 7-րդ տուրում հերթական հաղթանակը տոնեց Զավեն Անդրիասյանի հետ մրցախաղում: Դա առաջնությունում Գաբուզյանի 5-րդ հաղթանակն էր: Նա 6 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը:
Տուրը հաղթական էր նաև առաջատարին հետապնդող Արման Փաշիկյանի համար, որը խաղում էր Տիգրան Պետրոսյանի հետ: Փաշիկյանն ունի 5,5 միավոր:
4,5-ական միավորով հաջորդ տեղերում են Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Հարությունյանը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Շանթ Սարգսյանին ու Լևոն Բաբուջյանին:
Տուրի մյուս պարտիաներն էլ արդյունավետ ելք ունեցան: Մամիկոն Ղարիբյանը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին, Հայկ Մարտիրոսյանն առավելության հասավ Մանուել Պետրոսյանի նկատմամբ:
Գործող չեմպիոնուհին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո