Հովհաննես Համբարձումյան. «Շատ էի կարոտել Հայաստանը և ցանկանում էի գալ հավաքական» - VNews
Բաժիններ

Հովհաննես Համբարձումյան. «Շատ էի կարոտել Հայաստանը և ցանկանում էի գալ հավաքական»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Կիպրոսի «Էնոսիս Պարալիմնի» ակումբում հանդես եկող Հովհաննես Համբարձումյանի ՀՖՖ-ի հերթական զրուցակիցն է։

«Կիպրոսում իրավիճակը շատ նման է Հայաստանին: Խուճապ չկա: Շատ վատ չէ, բայց շատ լավ էլ չէ: Գրեթե ամեն ինչ փակ է, բացի խանութներից, դեղատներից և բանկերից: Այսօր հայտարարեցին, որ մինչև ապրիլի 1-ը օդանավակայանը փակ է լինելու: Այսօրվանից նաև կլինեն սահմանված հատուկ ժամեր՝ մեծահասակների՝ խանութներ այցելելու համար: Այս պահի դրությամբ Կիպրոսի առաջնությունը դադարեցված է մինչև ապրիլի 30-ը, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի դրանից հետո:

Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, վնասվածքից հետո միայն վերջերս եմ սկսել անհատական մարզումները, հիմնականում՝ տնային պայմաններում: Շատ էի կարոտել Հայաստանը և ցանկանում էի գալ հավաքական, տեսնել խաղընկերներիս, բայց եղավ այն, ինչ եղավ: Հուսով եմ, որ իրավիճակը շուտ կկարգավորվի, և կկարողանանք կրկին վերադառնալ մեր բնականոն կյանքին»:

Կարապետյան․ «Առանց ֆուտբոլի շատ ձանձրալի է, բայց հիմա ֆուտբոլի ժամանակը չէ»

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կառլեն Մկրտչյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները

Մխիթարյան․ «Մենք սրտով Լիբանանի ժողովրդի ու Բեյրութում ապրող մեր հայրենակիցների կողքին ենք»

Էդգար Մանուչարյանն ավարտեց մարզական կարիերան

Պաշտոնական. Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Կապառոս. «Հիացած եմ ֆեդերացիայի կատարած աշխատանքով. այն ինձ շատ է մոտիվացնում»

Կատարե՞լ է Մխիթարյանին գոլային փոխանցում հավաքականում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Ադամյանն սկսել է մարզվել (ֆոտո)

«Մխիթարյանի հետ ծանոթությունն ինձ համար մեծ իրադարձություն էր»․ Խորեն Բայրամյանի հարցազրույցը

Բայրամյան․ «Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ»

ՀՖՖ-ն հաստատեց․ Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

ՖԱՖ. Խորեն Բայրամյանը համաձայնել է միանալ Հայաստանի հավաքականին

Կապառոս․ «Եթե իսկական թիմի մենթալիտետ ունենանք, կարող ենք մրցակցել ցանկացածի դեմ»

«Սոլոմոն Իմե Ուդոն էլ ավելի մեծ մրցակցություն կստեղծի հավաքականում». Խոակին Կապառոս

Կապառոս․ «Եթե ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղան առաջնությունում, դրանից կշահի նաև հավաքականը»

Ուղիղ եթեր. Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

«Ձեր հետ եմ»․ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի սահմանին տիրող լարվածությանը