-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը հեռանում է երևանյան ակումբից: VNews.am-ին հայտնի դարձավ, որ 21-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվելու է «Փյունիկ»: Նա պատանի տարիքում եղել է այդ ակումբի ակադեմիայում և Սլովակիա մեկնելուց առաջ նորամուտը նշել գլխավոր թիմում:
Ի տարբերություն Արտյոմ Ավանեսյանի և Արմեն Նահապետյանի, որոնք վարձակալությամբ են «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել «Փյունիկ», Հարությունյանը կդառնա Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի լիարժեք ֆուտբոլիստ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ 2 ամիս առաջ Հարությունյանը մոտ է եղել բուլղարական «Սլավիա» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին գործարքը խափանվել է:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը սկսել է քիչ խաղաժամանակ ստանալ: Նա մասնակցել է 4 հանդիպման, որոնցում խաղադաշտում 121 րոպե է անցկացրել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո