Հովհաննես Փափազյանը երիտասարդների աշխարհի առաջնության եզրափակիչում է (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Հովհաննես Փափազյանը երիտասարդների աշխարհի առաջնության եզրափակիչում է (տեսանյութ)

Հովհաննես Փափազյանը դուրս է եկել երիտասարդների աշխարհի առաջնության եզրափակիչ և կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար՝ հաղորդում է Բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիան:

Գերծանր քաշային հայ մարզիկը կիսաեզրափակիչում մրցել է Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի հետ ու հաղթանակ տոնել տեխնիակական նոկաուտով:

3-րդ ռաունդի սկզբում հայ բռնցքամարտիկի ուժգին հարվածից հետո կուբացին հայտնվել է ռինգի հատակին, որից հետո մրցավարը հաշիվ է բացել: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ կուբացի մարզիկը այդպես էլ չի կարողացել ուշքի գալ, ու մրցավարները հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին:

Եզրափակիչում Փափազյանի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Յակհոնգիր Զակիռովը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: