-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարի 3-րդ տուրն էլ հաղթական էր միանձնյա առաջատար Հովիկ Հայրապետյանի համար:
Հայ գրոսմայստերը շարունակելով հաղթարշավը, պարտության մատնեց իրանցի Բարդիա Դանեշվարին: Հովիկ Հայրապետյանը 3 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Առաջատարից կես միավոր է հետ մնում Ռուդիկ Մակարյանը, որն առավելության հասավ Արմեն Բարսեղյանի նկատմամբ: Վերջինս 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց:
2-ական միավորով հաջորդ տեղերում են Սերգեյ Լոբանովն ու Լևոն Բաբուջյանը: Լոբանովը հաշտություն կնքեց Դենիս Լազավիկի հետ, իսկ Բաբուջյանը հաղթեց Մամիկոն Ղարիբյանին:
Վերջապես առաջին միավորը վաստակեց մրցաշարի գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչ Աննա Սարգսյանը՝ պարտության մատնելով Արման Միքայելյանին:
Հովիկ Հայրապետյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո