Հովիկ Հայրապետյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը - VNews
Բաժիններ

Հովիկ Հայրապետյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարի 2-րդ տուրն ի հայտ բերեց միանձնյա առաջատարին:

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն Արմեն Բարսեղյանի հետ մրցախաղում հաղթանակ տոնելով, 2 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսկ Բարսեղյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց:

1,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Սերգեյ Լոբանովը, Ռուդիկ Մակարյանն ու Արման Միքայելյանը: Այդ եռյակից 2-րդ տուրում հաղթեց միայն Միքայելյանը, որի մրցակիցը Լևոն Բաբուջյանն էր: Իսկ Լոբանովի և Մակարյանի մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի:

Հաշտություն կնքեցին նաև Մամիկոն Ղարիբյանն ու բելառուս Դենիս Լազավիկը: Անհաջող է մեկնարկել մրցաշարի գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչ Աննա Սարգսյանը, որն իրանցի Բարդիա Դանեշվարի հետ պարտիայում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց:

Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հովհաննես Գաբուզյանի չեմպիոնական երկրորդ տիտղոսը

Չեմպիոնը կորոշվի ավարտական տուրում

Հովհաննես Գաբուզյանը շարունակեց հաղթարշավը

Հովհաննես Գաբուզյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը

Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Հովիկ Հայրապետյանը` Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող

Ավարտական տուրը կանվանի մրցանակակիրներին

Հովիկ Հայրապետյանը շատ մոտ է վերջնական հաջողությանը

Գլխավոր մրցանակին արժանանալու Հովիկ Հայրապետյանի հավակնություններն ավելի իրական դարձան

Հովիկ Հայրապետյանն ամրապնդեց առաջատարի դիրքը

Առաջատարների խմբում նեղվածք է

Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը

Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարը

Հայկ Մարտիրոսյանը 3 լավագույններից մեկն էր

Արամ Հակոբյանը եզրափակեց լավագույն եռյակը

Շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին առցանց մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել