fbpx
Բաժիններ

Հրաչյա Մարգարյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում այսօր ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ մրցումային օրն է․ ընթանում են եզրափակիչ գոտեմարտերը։

Հրաչյա Մարգարյանը (61 կգ) երեկ փայլուն գոտեմարտեր էր անցկացրել ու մտել եզրափակիչ։ Ոսկե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը մրցեց ուկրաինացի Օլեգսանդր Եվսիեյեյնկոյի հետ և վաղաժամ հաղթանակ տարավ 11։0 հաշվով։

Մարգարյանը իր ճանապարհը սկսել է որակավորման փուլից, որտեղ դժվարին հաղթանակ էր տարել Օլեգսանդր Սաբանովի նկատմամբ, 1/8 եզրափակիչում Հրաչյան ավելի վստահ տեսք ուներ ֆրանսիացի ըմբիշի հետ պայքարում և տարավ արժանի 14։2 հաշվով հաղթանակ, քառորդ եզրափակիչում նա գոտեմարտեց հույն Ջորջիոս Պիլդիսի հետ ու անցավ կիսաեզրափակիչ, որտեղ վերջին վայրկյաններին պարտության մատնեց թուրք Համզա Ալաջային։

Քիչ անց ոսկե մեդալի համար կպայքարի նաև Մհեր Մարկոսյանը (86 կգ)։

Հայաստանի հավաքականից նախօրեին բրոնզե մեդլաներ էին նվաճել Արման Անդրեասյանը (70 կգ) ու Արման Ավագյան (79 կգ)։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Երիտասարդական ԱԱ. Ազատ ոճային հայ ըմբիշների բոլոր գոտեմարտերը մրցաշարում (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Այսօր մեկնարկած 4 ըմբիշներից 3-ը լքում են պայքարը

Երիտասարդական ԱԱ. Հրաչյա Մարգարյանը պարտվեց որակավորման փուլում (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Այսօր երեք ըմբիշ շարունակում է պայքարը, չորսը՝ սկսում

Հայտնի է ազատ ոճայինների Հայաստանի կազմը աշխարհի երիտասարդական առաջնության համար

Ավետիք Վարդանյան. «Աշխարհի առաջնությանը կմասնակցեն նրանք, որոնք լավ են հանդես եկել Եվրոպայում»

Հրաչյա Մարգարյանը փայլուն հաղթանակ է տանում թուրք ըմբիշի նկատմամբ ու դուրս գալիս եզափակիչ (տեսանյութ)

Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը երիտասարդական ԵԱ-ի համար

Պապիկյանը դուրս է եկել Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտնում 4 ազատ ոճային ըմբիշ

Հունահռոմեական և ազատ ոճի հավաքականների կազմը Եվրոպայի Մ23 առաջնության համար