Հրաժարվել 15-ական մլն եվրոյից և ոչ միայն․ Սուպերլիգան լքած 12 ակումբից 9-ը համաձայնության է եկել ՈՒԵՖԱ-ի հետ - VNews
Բաժիններ

Հրաժարվել 15-ական մլն եվրոյից և ոչ միայն․ Սուպերլիգան լքած 12 ակումբից 9-ը համաձայնության է եկել ՈՒԵՖԱ-ի հետ

c7ce6cb20de2b7f193ecdaa9d1c0caa3 quality 70Xresize 1Xallow enlarge 0Xw 835Xh 0 - Հրաժարվել 15-ական մլն եվրոյից և ոչ միայն․ Սուպերլիգան լքած 12 ակումբից 9-ը համաձայնության է եկել ՈՒԵՖԱ-ի հետ

ՈՒԵՖԱ-ն հաստատել է այն 9 ակումբների վերաինտեգրման միջոցառումները, որոնք պատրաստվում էին մասնակցել Եվրոպական Սուպերլիգային, սակայն դուրս են եկել մրցաշարից:

12 ակումբներից 9-ը՝ «Արսենալը», «Միլանը», «Չելսին», «Ատլետիկոն», «Ինտերը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը», վերաինտեգրման հետ կապված համաձայնության են հասել ՈՒԵՖԱ-ի հետ։

Յուրաքանչյուր ակումբ, մասնավորապես, պարտավորվում է՝

  • անվերապահորեն ճանաչել և ընդունել ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունների պարտադիր բնույթը
  • յուրաքանչյուր մրցաշրջանում մասնակցել ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերից ցանկացածին, եթե ակումբը մարզական սկզբունքով որակավորվի դրան
  • կրկին միանալ Եվրոպական ակումբների ասոցիացիային, որն ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչված ակումբների միակ ներկայացուցչական մարմինն է
  • ձեռնարկել բոլոր քայլերը Սուպերլիգայից դուրս գալու վերաբերյալ
  • որպես բարի կամքի դրսևորում մյուս ակումբների հետ անել զոհաբերություն՝ 15-ական մլն եվրոյի տեսքով, որը կուղղվի երեխաների, երիտասարդների և մասսայական ֆուտբոլի շահերին ամբողջ Եվրոպայի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի տեղական համայնքներում
  • համաձայնել եկամուտների 5%-ից հրաժարվելուն, որը կստանար ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերից որևէ մեկին մեկ մրցաշրջանի մասնակցությունից
  • համաձայնել նշանակալի տուգանքների, եթե ցանկանում է մասնակցել նմանօրինակ չարտոնված մրցաշարի (100 մլն եվրո) կամ եթե խախտի հայտարարագրում նշված ցանկացած այլ պարտավորություն (50 մլն եվրո)

Ընդգծենք, որ Սուպերլիգայի հիմնադիրներից Մադրիդի «Ռեալը», «Յուվենտուսն» ու «Բարսելոնան», ի տարբերություն այդ 9 ակումբների, դուրս չեն եկել մրցաշարից: Նրանց վերաբերյալ գործն անմիջապես ուղարկվել է ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտե, որն էլ որոշում կկայացնի այդ առնչությամբ:

«Անկուշտների Սուպերլիգա». Ֆինանսական 5 ամենամեծ սկանդալները ֆուտբոլում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դեպայը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

«Ինտերը» փոխարինող է գտել Էրիկսենին

Տիագո Ալկանտարա. «Տանել չեմ կարողանում ներկայիս ֆուտբոլը»

Ռոմանո. Դեպայը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է

Առեղծվա՞ծ, թե՞ օրինաչափ. Ինչու է Պոգբան ավելի լավ խաղում Ֆրանսիայի հավաքականում, քան ՄՅՈւ-ում

«Ինտերի» նամակն Էրիկսենին

«Բորուսիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մոտենում են Սանչոյի գործարքի ավարտին

Գրիզմանն ասել է՝ որտեղ կշարունակի կարիերան «Բարսելոնայից» հեռանալուց հետո

Մոուրինյոն հաստատել է՝ Ազարը ծուլանում է մարզումներին

Մորատա․ «Կուզեի ունենալ Լևանդովսկիի հատկանիշներից շատերը, բայց՝ չունեմ․ ես Մորատան եմ»

Ռամոսն այդ ակումբ չի տեղափոխվի․ նա ևս 2 տարբերակ ունի

Լյով․ «Ռոնալդուն գիտի ոչ միայն «Կոկա-Կոլայի» շշեր տեղաշարժել, այլև որոշիչ գոլեր խփել»

Ռոնալդուն «Ինստագրամում» առաջինն է հատել 300 մլն հետևորդի սահմանագիծը

Ռամոսը «խելահեղ» պահանջներ է ներկայացրել

10 անգամ թանկ գին. «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել իր նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը

Կումանը մեկնաբանել է Վեյնալդումի ձախողված տրանսֆերը «Բարսելոնա»