fbpx

ՀՐԱՏԱՊ. «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է եղել, «Մոնակոյի» հետ խաղը կարող է հետաձգվել

Դորտմունդում «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է ակումբի թվիթերյան պաշտոնական էջը:

Գերմանական ակումբը հետևյալ հաղորդագրությունն է տարածել. «Պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի մոտակայքում: Մարզադաշտի հետ կապված ոչ մի վտանգ չկա: Խնդրում ենք, պահպանեք հանգստություն: Մարզադաշտում այս պահին գործում է անվտանգության ծառայություն: Մանրամասների մասին կհաղորդվի ավելի ուշ»:

Ոստիկանությունը նույնպես հաստատել է տեղեկատվությունը, բայց մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի է, որ ֆուտբոլիստներից մեկը տուժել է: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ խոսքը պաշտպան Մարկ Բարտրայի մասին է, ով, ըստ հաղորդման, տեղափոխվել է հիվանդանոց:

Հնարավոր է՝ այսօր 22:45-ին նշանակված «Բորուսիա Դորտմունդ» – «Մոնակո»՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումը հետաձգվի, հաղորդում է Bild-ը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


    • Ընթերցեք նաև

Զիդանի հերթական թիրախը Եվրոպայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է

7 թիմ արդեն ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկությունում

Անկասելի Մբապեի հեթ-տրիքն ու Նեյմարի վերադարձը․ ՊՍԺ-ն պարտության մատնեց «Մոնակոյին» (տեսանյութ)

Չեմպիոնական ծայրաստիճան լարված պայքար․ «Բորուսիան» հաղթեց առանց խնդրի ու հետապնդում է «Բավարիային» (տեսանյութ)

«Բորուսիան» հաղթեց «Մայնցին» և ժամանակավորապես շրջանցեց «Բավարիային» (տեսանյութ)

Դեմբելեն տուգանվել է՝ տունն աղբանոցի վերածելու համար

Դեռ Կլասիկեռ․ «Բավարիան» ջախջախեց «Բորուսիային» և շրջանցեց մրցաշարային աղյուսակում (տեսանյութ)

«Բավարիան» առաջին խաղակեսում 4 գնդակ ուղարկեց «Բորուսիայի» դարպասը (տեսանյութ)

«Բավարիա» – «Բորուսիա»․ հայտնի են մեկնարկային կազմերը

Թոփ-5 լիգաներում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ

«Բորուսիան» հաղթանակ կորզեց վերջին րոպեներին, իսկ «Բավարիան» միավորներ կորցրեց (տեսանյութ)

«Մոնակոյից» հայտնել են իրենց դիրքորոշումը Մոուրինյոյին հրավիրելու վերաբերյալ

Անգլիացի հրաշամանուկը հավասարվեց Մեսիին գոլային փոխանցումների քանակով

«Բորուսիան» գոլառատ պայքարում ուժեղ գտնվեց «Հերտայից» (տեսանյութ)

«Բորուսիան» ետ չմնաց «Բավարիայից» և հաղթանակ կորզեց «Շտուտգարտի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին 2 պատասխան խաղերը՝ թվերով ու փաստերով