Հրաժեշտից առաջ փորձություն կրակով. Ինչ սպասել «մահվան խմբում» հայտնված Գերմանիայից - VNews
Բաժիններ

Հրաժեշտից առաջ փորձություն կրակով. Ինչ սպասել «մահվան խմբում» հայտնված Գերմանիայից

eurocombat2020 germany - Հրաժեշտից առաջ փորձություն կրակով. Ինչ սպասել «մահվան խմբում» հայտնված Գերմանիայից

Երբ Գերմանիայի հավաքականը 0:6 հաշվով պարտվում է Իսպանիային, դա մոտալուտ փոփոխությունների ազդանշան է, իսկ երբ «բուդեսթիմը» սեփական հարկի տակ զիջում է Հյուսիսային Մակեդոնիային, ապա դա նշանակում է՝ ժամանակն է տագնապի ազդանշան միացնել: Այդ իրադարձությունների ընթացքում Յոահիմ Լյովը որոշեց Եվրո-2020-ից հետո թողնել իր պաշտոնը, ինչպես նաև հավաքական վերադարձնել վետերաններին: Երեկ նա հրապարակեց այն 26 ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են Գերմանիայի հավաքական:

VNews.am-ը շարունակում է Եվրո-2020-ի հավաքականներին ներկայացնելու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Գերմանիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը, առաջիկա մրցաշարում շանսերը և հավանական մեկնարկային կազմը։

Անցած ճանապարհը

Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կարծես հեռավոր անցյալում լինի: Եզրափակիչ փուլի հետաձգման պատճառով այնպես ստացվեց, որ ընտրական փուլից հետո անցավ արդեն 1,5 տարի: Այն ժամանակ Գերմանիան իր «նոր դեմքի» փնտրտուքի մեջ էր աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը անփույթ կերպով զիջելուց հետո: ԵՎՐՈ-ի ընտրական փուլում Գերմանիային բաժին էին հասել Նիդերլանդները, Հյուսիսային Իռլանդիան, Բելառուսը և Էստոնիան, ուստի ակնհայտ էր, որ առաջին տեղի համար նա պայքարելու է հոլանդացիների հետ: Այդպես էլ եղավ: Լյովի թիմը հաղթեց 8 հանդիպումներից 7-ում և միակ պարտությունը կրեց «նարնջագույնների» դեմ տնային հիասքանչ խաղում (2:4): Գերմանիան 21 միավորով գրավեց առաջին տեղը, իսկ Ռոնալդ Կումանի թիմը 19 միավորով՝ երկրորդ:

Գերմանիան 30 գոլ խփեց, որոնցից 8-ը հեղինակեց թիմի հարձակման նոր առաջատար դարձած Սերժ Գնաբրին:

Հետագայում Գերմանիան մասնակցեց նաև Ազգերի լիգային, որում ամեն ինչ լավ էր գնում մինչև Իսպանիայի դեմ կայացած վերջին հանդիպումը: «Ֆուրիա ռոխան» վրաերթի ենթարկեց «բունդեսթիմին»՝ 6:0: Հատկապես ճչացող է վիճակագրությունը. հարվածները՝ 22:2, հարվածները դարպասին՝ 10:0: Թարսի պես՝ Գերմանիան իր մարտական կազմով էր խաղում, այլապես կարող էին պատճառաբանություն հորինել: Կիսապաշտպանությունում էին Կրոսը, Գյունդողանը, Գորետցկան, հարձակման գծում՝ Վերները, Գնաբրին և Սանեն: Իսկ՝ ինչպես Գերմանիան այսպիսի ֆուտբոլիստներով նույնիսկ մեկ գոլային պահ չստեղծեց՝ անբացատրելի է:

Հետո սկսվեց ԱԱ-2022-ի ընտրական փուլը, որում մեկնարկային երկու հաղթանակներից հետո եղավ պարտություն մակեդոնացիներից: Այժմ այդ թիմերը 6-ական միավորով կիսում են 2-3 տեղերը, իսկ 9 միավորով առաջատարն է Կապառոսյանի թիմը:

Այժմ բոլորիս հետաքրքիր է, թե ֆուտբոլիստներն ինչպես կավարտեն Լյովի ժամանակաշրջանի 15 տարին:

goretzka 960x640 - Հրաժեշտից առաջ փորձություն կրակով. Ինչ սպասել «մահվան խմբում» հայտնված Գերմանիայից

Հայտացուցակը Եվրո-2020-ում

Դարպասապահներ. Մանուել Նոյեր («Բավարիա»), Բերնդ Լենո («Արսենալ»), Կևին Տրապ («Այնտրախտ»)

Պաշտպաններ. Մաթս Հումելս («Բորուսիա» Դ.), Նիկլաս Զյուլե («Բավարիա»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Լուկաս Կլոստերման, Մարսել Հալստենբերգ (երկուսն էլ «Ռբ Լայպցիգ»), Ռոբին Կոխ («Լիդս»), Ռոբին Գոզենս («Ատալանտա»), Կրիստիան Գյունտեր («Ֆրայբուրգ»), Մատիաս Գինտեր («Բորուսիսա» Մ.)

Կիսապաշտպաններ. Յոսուա Կմիխ, Լեոն Գորետցկա, Ջամալ Մուսիալա («երեքն էլ Բավարիա»), Տոնի Կրոս («Ռեալ»), Էմրե Ջան («Բորուսիա» Դ.), Իլկայ Գյունդողան («Մանչեսթեր Սիթի»), Յոնաս Հոֆման, Ֆլորիան Նոհաուս (երկուսն էլ «Բորուսիա» Մ.)

Հարձակվողներ. Թոմաս Մյուլեր, Սերժ Գնաբրի, Լերոյ Սանե (երեքն էլ «Բավարիա»), Կայ Հավերտց («Չելսի»), Քևին Ֆոլանդ («Մոնակո»), Տիմո Վերներ («Չելսի»):

ԱԱ-2018-ում խայտառակվելուց հետո Յոահիմ Լյովը երեք մեղավոր գտավ՝ Թոմաս Մյուլերը, Ջերոմ Բոատենգը և Մատս Հյումելսը: Պատճառաբանությունը հնարավորինս տարօրինակ էր. իբր հարկավոր է սերնդափոխություն, իսկ վետարանները կարող են խանգարել: Լյովին երեք տարի պահանջվեց, որպեսզի ընդունի իր սխալը և վետերաններին վերադարձնի հավաքական: «Բունդեսթիմի» ղեկին վերջին ամիսը նա որոշեց անցկացնել այն ֆուտբոլիստների հետ, որոնց վրա միշտ կարելի է հույս դնել: Բացի այդ, սերնդափոխությունը երկարատև գործընթաց է, իսկ նա այլևս ժամանակ չունի: Այդ բեռը թող Ֆլիկը ուրիշը կրի:

Մեր ընտրանին

Այսպիսով, Մյուլերն ու Հյումելսը կրկին հավաքականում են: Թոմասը վերջին 1,5 տարում իր մարզավիճակի գագաթնակետում է: Նախորդ մրցաշրջանում նա Բունդեսլիգայի պատմության ռեկորդային՝ 21 գոլային փոխանցում կատարեց, իսկ ընթացիկում արդեն 18 արդյունավետ փոխանցում է հեղինակել ( նաև 11 գոլ խփելով): Իսկ ահա Հյումելսը շարունակում է իր վստահ ելույթները «Բորուսիայի» կազմում:

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ երկու աստղային ֆուտբոլիստ չեն մասնակցի ԵՎՐՈ-ին: Վնասվածքի պատճառով մրցաշարը բաց է թողնելու «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը: Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի նաև Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը: Նա իր որոշումը հիմնավորել է տարբեր վնասվածքներից հետո լիարժեք ապաքինվելու ցանկությամբ: Հատկանշական է, որ այս պահին Ռոյսը վնասվածք չունի:

Քիչ խաղաժամանակի ու վատ մարզավիճակի պատճառով հավաքականում չեն նաև Յուլիան Դրաքսլերը (ՊՍԺ) և Յուլիան Բրանդտը («Բորուսիա»):

ter stegen reus 960x542 - Հրաժեշտից առաջ փորձություն կրակով. Ինչ սպասել «մահվան խմբում» հայտնված Գերմանիայից

Մարզչական գործոնը

15 տարի Գերմանիայի պես հզոր հավաքականում աշխատանքն իսկապես կարող է հյուծել մարդուն: ԱԱ-2006-ից հետո գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանի օգնական Յոահիմ Լյովը ստանձնեց «Բունդեսթիմի» ղեկը և անմիջապես փոխեց այն: Արդեն ԱԱ-2010-ում մենք տեսանք դինամիկ, հարձակվողական, երիտասարդ թիմ, որին կարողացավ կանգնեցնել միայն Իսպանիայի հավաքականը և Պույոլի գոլը: Եվրո-2012-ում Գերմանիայի դեմ մրցավեճում իր կարիերայի լավագույն խաղն անցկացրեց Մարիո Բալոտելին՝ դառնալով դուբլի հեղինակ: Բայց այդպես երկար չէր կարող շարունակվել: ԱԱ-2014-ում Գերմանիան բոլորին տրորելով (հատկապես Բրազիլաիյին) հասավ եզրափակիչ, որում մեծ դժվարությամբ հաղթեց Արգենտինային և դարձավ չեմպիոն: Դրանից հետո, կարծես, ինչ-որ բան կոտրվեց: Եվրո-2016-ում Գերմանիան 11-մետրանոցներով զիջեց Իտալիային, չնայած նրան, որ Լյովը պնդում էր՝ այդ մրցաշարում գերմանացիներն ավելի լավ տեսք ունեին, ինչպես նրա օրոք երբեք չեն եղել:

ԱԱ-2018-ում Գերմանիան կատարյալ ձախողում կրեց և չկարողացավ դուրս գալ խմբից: Թվում էր, թե Լյովին արդեն այդ ժամանակ կհեռացնեն նրա պաշտոնից, սակայն որոշեցին այդ բազմաչարչար սերնդափոխությունը հենց նրան վստահել: Նա արագ տեմպերով սկսեց այն կիրառել, հատկապես, որ Գերմանիայում տաղանդավոր նոր սերունդները հաջորդում են միմյանց:

Այժմ բոլորը գիտեն, որ նա հեռանում է և, միգուցե, դա լրացուցիչ շարժառիթ դառնա հավաքականի լեգենդար մարզչին արժանի խաղով և արդյունքով հրաժեշտ տալու համար:

low 960x630 - Հրաժեշտից առաջ փորձություն կրակով. Ինչ սպասել «մահվան խմբում» հայտնված Գերմանիայից

Գլխավոր աստղը

Մյուլեր, Կրոս, Նոյեր, Հյումելս, Սանե, Գնաբրի… Գերմանիայի հավաքականում նրանցից յուրաքանչյուրը կարող է գլխավոր աստղի կարգավիճակին հավակնել: Նրանցից ոմանք ունեն առաջատարի բնավորություն, մյուսները՝ թիմի վրա ազդում են իրենց խաղով, բայց կա մի ֆուտբոլիստ, որը վերահսկում է խաղը կատարյալ և միաժամանակ իր հետևից տանում հավաքականը: Դա Ջոշուա Կիմիխն է:

Կիսապաշտպանը «Բավարիայի» ուղեղն է, իսկ ժամանակի ընթացքում դարձավ նաև Գերմանիայի հավաքականի առաջատարը: Որոշիչ դարձավ կիսապաշտպանություն կենտրոն տեղափոխությունը: Կիմիխն արդեն այն աստիճան է տնօրինում թիմի բոլոր գրոհները, որ երբեմն մրցակից թիմերից շատ է փոխանցում կատարում:

Կիսապաշտպանողական եռյակում Կիմիխի կողքին, ամենայն հավանականությամբ, կլինեն Կրոս-Գյունդողան զույգը, որոնք խաղը կառավարելու ոչ պակաս ընդունակություն ունեն, բայց Տոնիի համեմատ Ջոշուան հաղթանակների ավելի մեծ քաղց ունի, իսկ Իլկայը չնայած հիանալի մրցաշրջանին անփոխարինելի չէ Գերմանիայի հավաքականում:

Կիմիխը աշխարհի ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից է: Եթե «Բարսելոնայում», «Ռեալում» կամ անգլիական որևէ գրանդում նրա պես առանցքային ֆուտբոլիստ լիներ, ապա այդ խաղացողին շատերը կնշեին աշխարհի լավագույնների թվում: Բայց Կիմիխի դեպքում նման խոսակցությունները քիչ են: Այդուհանդերձ, Լուկա Մոդրիչի օրինակով տեսանք, որ խոշոր մրցաշարում փայլուն ելույթը կարող է ֆուտբոլիստին մինչև «Ոսկե գնդակ» հասցնել: Ներկայիս Գերմանիայի հավաքականի հաջողության դեպքում հենց Կիմիխն է դիտարկվելու որպես մրցանակի հավակնորդ, քանզի հենց նա է բնորոշում «բունդեսթիմի» խաղը:

kimmich 960x540 - Հրաժեշտից առաջ փորձություն կրակով. Ինչ սպասել «մահվան խմբում» հայտնված Գերմանիայից

Մրցակիցներ/շանսեր

Գերմանիայի հավաքականը հայտնվել է Եվրո-2020-ի «մահվան խմբում»: Մրցակիցներն են աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան, ինչպես նաև Հունգարիան, որտեղ լավ ֆուտբոլիստների սերունդ է աճում, բայց նրանք հայտնվել են գայլերի ոհմակում:

Բարեբախտաբար, Եվրոպայի առաջնության նոր ձևաչափը թույլ է տալիս երեք թիմի խմբից դուրս գալ փլեյ-օֆֆ, եթե, իհարկե, երրորդ տեղի թիմը լավ արդյունքի է հասել: Օրինակ՝ Եվրո-2016 -ում դա 3 միավորն էր ու ոչ բացասական գոլերի հարաբերակցությունը: Պորտուգալիային այդ ձևաչափը լավ ծանոթ է, այն խմբից երրորդ տեղով դուրս գալով ոչ միայն թեթև խաղացանկ ստացավ, այլև չեմպիոն դարձավ:

Նման խելահեղ խմբում Գերմանիայի խաղացանկը կարելի է որոշակիորեն դրական համարել: Մեկնարկային երկու տուրերում նրանք մրցելու են Ֆրանսիայի և Պորտուգալիայի հետ, ինչը նշանակում է, որ այդ հանդիպումներում ձախողվելու դեպքում շանս կունենան Հունգարիայի դեմ մրցավեճում կորցրածը հետ բերել:

Կարևոր է դուրս գալ փլեյ-օֆֆ, որովհետև այնտեղ կարող է ամեն ինչ պատահել: Նույնիսկ պարտադիր չէ խաղը հաղթել հաջորդ փուլ դուրս գալու համար, հատկապես, եթե դարպասում ունես Նոյերին: Միգուցե, փլեյ-օֆֆում Գերմանիային չհանդիպի այնքան ուժեղ թիմեր, որքան խմբային փուլում: Գերմանիան 6-7 տարի է, ինչ կորցրել է իր յուրահատուկ խաղը, որի շնորհիվ հաղթում էր բոլորին և 7 գոլ խփում Բրազիլիային: Բայց գերմանացիները երբեք էլ նման խաղի կարիք չեն ունեցել արդյունքի հասնելու համար, դա պարզապես լրացուցիչ բոնուս էր:

Հավանական մեկնարկային կազմը

Նոյեր – Գոզենս, Ռուդիգեր, Հումելս, Կլոստերման – Կիմիխ, Կրոս, Գորետցկա – Մյուլեր, Գնաբրի, Վերներ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վան Բաստենը համաձայնել է, որ նվազագույնը 18 անգամ ավելի լավ ֆուտբոլիստ է, քան Վերները

Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

Կրոս. «Ցանկացած պահ Ֆլիկը կարող է զանգել ինձ»

Ֆլիկ. «Գերմանիայի հավաքականը պետք է հաղթեր 3 խաղում, ու մենք դա արեցինք»

Նոյեր. «Լիխտենշտեյնը, Հայաստանն ու Իսլանդիան այն մրցակիցները չեն, որոնց դեմ պետք է խաղանք ԱԱ-ի փլեյ-օֆֆում»

Ֆլիկի տպավորիչ վիճակագրությունը Գերմանիայի ղեկին

Մեր մրցակիցները. Հս. Մակեդոնիան ու Ռումինիան հաղթողին չպարզեցին, Գերմանիան ջախջախեց Իսլանդիային (տեսանյութ)

Մեր մրցակիցները. Գերմանիայի և Հս. Մակեդոնիայի մեկնարկային կազմերը

Գրիզմանը կրկնեց Պլատինիի ցուցանիշը

Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմը Ֆինլանդիայի դեմ խաղում

Պորտուգալիան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ադրբեջանի դարպասը (տեսանյութ)

Գորեցկա. «Նախորդ երկու խաղերը շատ տարբեր էին. Հայաստանի հավաքականն ավելի շատ տարածություն տվեց»

Ֆլիկ. «Հայաստանի դեմ խաղը նշաձող կլինի Գորեցկայի համար»

Գերմանիայի հավաքականը ներկայացրել է Հայաստանի ընտրանու դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստին

«Բայերի» կիսապաշտպանը Գերմանիա – Հայաստան խաղին 170 փախստական է հրավիրել

39 տարի կոմայի մեջ անցկացնելուց հետո մահացել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը