fbpx

Լրացուցիչ

ԱԱ 2018. E Խումբ. 7 ֆուտբոլիստ, որ եղանակ կստեղծեն Ռուսաստանում

E խմբում ընդգրկված են Սերբիայի, Կոստա Ռիկայի, Շվեյցարիայի և Բրազիլիայի հավաքականները: Բրազիլիան արդեն մտածում է 1/8 եզրափակիչի մասին, իսկ մյուս երեք հավաքականները կպայքարեն երկրորդ տեղի համար, որը նույնպես հնարավորություն կտա զգալ փլեյ-օֆֆի համը:

Ձեզ ենք ներկայացնում 7 ֆուտբոլիստի, որ ընդգրկված են այս հավաքականների կազմերում, և որոնց խաղից են կախված E խմբի արդյունքները:

Նեմանյա Մատիչ – Սերբիա

Բոլորը Սերբիայից ետնապահի խաղ են սպասում, սակայն այս հավաքականը կարող է անակնկալներ մատուցել: Սերբիայի հավաքականի առաջատարները մեծ խաղային փորձ ունեն Անգլիայի առաջնությունում: ԱՊԼ-ում բոլորը քաջ ծանոթ են Նեմանյա Մատիչի հեռահար հարվածներին: Մի քանի այդպիսի հարվածներ կարող են խառնել այս խմբի բոլոր սպասելիքները: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Սերբիայի պաշտպանության գծում խաղում են Իվանովիչի և Կոլարովի պես ֆուտբոլիստներ, և նրանց գլխավորությամբ Սերբիան ի զորու է պահել ցանկացած հաղթական հաշիվ:

Կեյլոր Նավաս – Կոստա-Ռիկա

Նախորդ աշխարհի առաջնությունում Կոստա Ռիկայի հավաքականը ցույց տվեց, որ նրանցից պետք է վախենալ: Հայտնվելով սարսափելի խմբում, Կոստա Ռիկան հաղթեց Ուրուգվային և Իտալիային, և գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց Անգլիայի դեմ հանդիպումը: Արդյունքում նրանք խմբում գրավեցին առաջին հորիզոնականը: Բայց դա վերջը չէր: Կոստա Ռիկայի հավաքականը լքեց առաջնությունը քառորդ եզրափակիչում, որտեղ 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց հոլանդացիներին:

Նման արդյունքի հասնել հնարավոր չէր առանց դարպասապահի փայլուն խաղի: «Լոս Տիկոսի» դարպասի դիմաց փայլում էր Կեյլոր Նավասը: Համեստ դարպասապահ, որի հուսալի խաղը գերեց նաև Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը: ԱԱ 2014-ից հետո Նավասը տեղափոխվեց «Ռեալ», որտեղ այնպես փայլեց, որ Մադրիդում չզգացին լեգենդար Իկեր Կասիլյասի բացակայությունը:

Հիմա Կեյլորը «համեստ» դարպասապահների շարքից անցել է աշխարհի լավագույն դարպասապահների շարքին: Եվ վերջին երեք տարում հաղթած Չեմպիոնների լիգայի 3 գավաթները մտքում, Նավասը կփորձի իր սառնասրտությունն ու վստահությունը հաղորդել հավաքականին:

Շերդան Շաքիրի – Շվեյցարիա

ՇՇՇ… Ահա այսպես կարելի է մեկնաբանել Շաքիրիի խփած գնդակը Եվրո 2016-ում՝ Լեհաստանի հավաքականի դարպասը:

Թեև այս մրցաշրջանում նրա խաղը հաջող չստացվեց անգլիական «Սթոք Սիթիի» կազմում, որը դուրս մնաց Անգլիայի Պրեմիեր Լիգայից, Շաքիրին համարվում է Շվեյցարիայի հավաքականի ընդգծված առաջատարը: Հավաքական, որը հիանալի արդյունքով ավարտեց ԱԱ-2018-ի նախընտրական փուլը, որտեղ անցկացրած 10 խաղերից 9-ում հաղթանակ տոնեց, պարտվելով միայն Պորտուգալիայի դեմ պատասխան խաղում: Նման արդյունքը թույլ է տալիս շվեցարացիներին համարել E խմբի մյուս ֆավորիտը: Իսկ Շաքիրին, ով սովոր է անսովոր գոլեր խփել, պետք է առաջ տանի իր հավաքականին:

1 2

VAR-ը կՎԱՌեր ֆուտբոլի տարեգիրքը. Թոփ 10 պատմական խաղեր, որոնց ընթացքն այլ կլիներ VAR-ի գործածման դեպքում

Նոյերն ասել է, թե որ պարագայում Օզիլը չէր հեռանա հավաքականից

Արգենտինայի հավաքականը ժամանակավորապես կունենա 2 գլխավոր մարզիչ

ՌԴ նախագահի խոսնակը մեծ գումար է պարտք Տիգրան Քյոսայանին

Նեյմարի հայտարարությունը քննադատությունների վերաբերյալ. «Օգնեք ինձ ոտքի կանգնել»

Տուխել. «Նեյմարը շատ արագ կմոռանա աշխարհի առաջնության մասին»

Առանց Մեսիի. Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականը՝ երկրպագուների վարկածով

ԱԱ-2018-ը ձախողած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝ մեր վարկածով

Նեյմարն արձագանքել է սիմուլյացիաների հետ կապված մեղադրանքներին

Կոուտինյոն համոզել է Վիլիանին տեղափոխվել «Բարսելոնա»

Կանտեն հոգեբանական խնդիրներ է ունեցել ԱԱ-ից առաջ

Զլատան Իբրահիմովիչը խոստանում է կատարել Բեքհեմին պարտված գրազը (տեսանյութ)

Նեյմարը ծաղրել է ինքն իրեն ու մասնակցել համացանցում տարածված նոր մարտահրավերին (տեսանյութ)

Աշխարհի 2018 թ. առաջնության խորհրդանշական հավաքականը՝ VNews-ի վարկածով

Աշխարհի խաղերին աշխարհը խաղեր էր տալիս. Այս Մունդիալը չմոռանալու 5 իրական պատճառ

Վարան. «Ես «Ոսկե գնդակը» նվաճելու բոլոր փաստարկները ունեմ»