«Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո - VNews
Բաժիններ

«Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Հայաստան scaled - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:56

-

-

Հայաստանի հավաքականը շարունակում է փայլուն ելույթների շարքը Խոակին Կապառոսի գլխավորությամբ։ Իսպանացի մասնագետի նորամուտի խաղում կրելով պարտություն հյուսիսմակեդոնացիներից՝ մեր ազգային թիմը 6 հանդիպում է՝ պարտություն չի կրում, իսկ վերջին 3 խաղում Դավիդ Յուրչենկոն գնդակ չի ընդունում սեփական դարպասը։ Ի տարբերություն Լիխտենշտեյնի դեմ խաղի, որտեղ մեր տղաները հիմնականում գրոհում էին, Իսլանդիայի հետ խաղում նրանք ցույց տվեցին, որ պաշտպանությունում էլ ամեն ինչ ընտիր է։ Ցածր գնահատականով կամ առանց դրա ֆուտբոլիստ չի լինի։

Դավիդ Յուրչենկո – 8,5

166182526 10165228790750247 8552570249773100317 o 960x919 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Մի շարք երկրպագուների և մասնագետների որակմամբ՝ Հայաստանի հավաքականի վերջին արդյունքների առյուծի բաժինը Դավիդ Յուրչենկոյի շնորհքն է։ 35-ամյա դարպասապահը, եթե խաղի ժամանակ գործ չի ունենում անելու, ապա գոնե իր ներկայությամբ արդեն վստահություն է ներշնչում իր առջևում գործող ֆուտբոլիստներին։

Կոնկրետ այս խաղում Յուրչենկոն հիանալի հանդես եկավ՝ մի քանի անգամ վստահ հետ մղելով մրցակցի հարվածները, իսկ 0-1 հաշվի ժամանակ մեծ դժվարությամբ փրկել է մեր թիմին վերահաս գոլից։ Բոլոր ստանդարտների ժամանակ Յուրչենկոն ժամանակին է դուրս եկել, անթերի տնօրինել է պաշտպանների գործողությունները։ Միանշանակ լավագույններից էր։

Դավիթ Յուրչենկոն 2 տպավորիչ ռեկորդով նշեց ծննդյան 35-ամյակը

Վարազդատ Հարոյան – 8,5

28.03.2021 Armenia 2 0 Iceland 4 960x640 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Հայաստանի հավաքականի ավագն այսօր դաշտում «Սերխիո Ռամոս էր» անում։ Մեր «3» համարը պաշտպանության կենտրոնում պարզապես ահ ու սարսափ էր մրցակիցների համար։ Հայաստանի ընտրանու հետին գծի առաջատարը ոչ մի շանս չէր տալիս մրցակցին տնօրինելու գնդակը սեփական տուգանային հրապարակում։

Բոլորն ակնկալում էին, որ իսլանդացիները մեր թիմին հիմնականում կգերազանցեն երկրորդ հարկում։ Սակայն բարձրից եկող գրեթե բոլոր փոխանցումների տերն ու տիրակալը Հարոյանն էր։ Ի սկզբանե պարզ էր, որ մրցակիցը խաղալու է հենց այդ խաղաոճով։ Խոակին Կապառոսից էլ հստակ հանձնարարություն ստանալով՝ «փակել մեր տուգանային հրապարակի օդային սահմանը», Հարոյանն անթերի էր։

Տարոն Ոսկանյան – 7

28.03.2021 Armenia 2 0 Iceland 10 960x640 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

«Ալաշկերտի» կենտրոնական պաշտպանը շատերի համար անսպասելիորեն, տեղ ստացավ հիմնական կազմում խաղալու, քանի որ առաջին խաղում Չալըշըրն ու Հարոյանը միասին վատ չէին համագործակցել։ Դաշտ դուրս գալով իսլանդացիների հետ մեկնարկային կազմում՝ Ոսկանյանը չափից դուրս շատ էր սխալվում առաջին կեսում։ Միայն 12-րդ րոպեից մինչև 30-րդը, Ոսկանյանը 3-4 անգամ գնդակը խաղի մեջ մտցնելիս սխալվեց՝ այն հանձնելով մրցակցին։

Սակայն երկրորդ կեսում, երբ պայքարն ավելի սրվեց, Ոսկանյանը կերպարանափոխվեց ու սկսեց ավելի վստահ խաղալ։ Տպավարություն է, որ ընդմիջմանը նրա հետ լուրջ զրուցել էին Հարոյանն ու Կապառոսը, ինչից հետո Ոսկանյանի խաղում վերելք նկատվեց։ Գոլ ընդունելուց հետո իսլանդացիները սկսեցին ավելի հաճախ խաղալ երկրորդ հարկում, սակայն Ոսկանյանն ու Հարոյանը մրցակցի բոլոր ջանքերը 0-ի հավասարեցրին։

Հովհաննես Համբարձումյան – 7,5

166354267 10165225993240247 4813819860531920181 o 960x731 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Ինչպես նշել էինք, մեր նախորդ «գնահատման օրագրում», Խոակին Կապառոսը, գլխավորելով Հայաստանի հավաքականը, բալանսավորեց մեր թիմի եզրային պաշտպանների խաղը։ Նախկին մարզիչների օրոք Հովհաննես Համբարձումյանը, օրինակ, շատ հաճախ էր միանում գրոհների։ Անգամ ավելին, քան, գուցե, անհրաժեշտ էր։

Հատկապես իսլանդացիների հետ խաղում, Համբարձումյանը հիմնականում պաշտպանվում էր (լիխտենշտեյնցիների հետ խաղում պաշտպանվելու իմաստ չկար)։ Ինչպես միշտ, Համբարձումյանը խաղաց մեծ նվիրումով՝ քանիցս գնալով ֆիզիկապես ավելի պինդ ու բարձրահասակ մրցակիցների դեմ անհավասար պայքարի։ Չնայած այդ ամենին՝ Համբարձումյանը արագությամբ չէր զիջում հյուրերից և ոչ մեկին, իսկ անհատական պայքարում քանիցս հաղթող դուրս եկավ։

Կամո Հովհաննիսյան – 8

28.03.2021 Armenia 2 0 Iceland 8 960x640 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Իր բնույթով Հայաստանի հավաքականի եզրային պաշտպանները մի փոքր տարբերվում են։ Կամո Հովհաննիսյանն, ի տարբերություն Հովհաննես Համբարձումյանի, մի փոքր ավելի շատ է գնում գրոհների։ Դա ունի մեկ օբյեկտիվ պատճառ. Կամոն ավելի բարձր արագություն ունի, քան Համբարձումյանը։ Այս «օպցիան» թույլ է տալիս Հովհաննիսյանին՝ խաղալ ցանկացած ոճի ֆուտբոլ։

Իսլանդիայի հետ խաղում Հովհաննիսյանը գործում էր փոփոխական ակտիվությամբ՝ հիմնականում կատարելով Կապառոսի առաջնահերթ հանձնարարությունը՝ փակի տակ պահել մրցակցի հնարավոր առաջխաղացումը աջ թևով։ Ինչպես միշտ,  Կամոն իր եզրը զմրսեց, մեկ ու մեջ էլ արագացումներ արեց դեպի մրցակցի տուգանային հրապարակի մատույցներ՝ ստիպելով մրցակցին անհանգստությունից մի քիչ «ծերանալ»։

Արտակ Գրիգորյան – 8,5

28.03.2021 Armenia 2 0 Iceland 12 960x640 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Հայաստանի հավաքականի «զրահամեքենան» նորից քննադատներին խոսելու տեղիք գրեթե չտվեց։ Իսլանդիայի հետ երևանյան խաղը ցույց տվեց ևս մեկ անգամ, որ Գրիգորյանը ոչ միայն ֆիզիկապես է ամրակազմ, այլև հոգով ու մտքով։

«Ալաշկերտի» ֆուտբոլիստը երկու խաղակեսերում էլ գերազանց մաքրում էր բոլոր գնդակները, որոնք անցնում էին դաշտի միջին հատվածով։ Այո, մրցակիցների՝ կենտրոնով հակագրոհների ժամանակ Արտակը զիջում էր արագությամբ, փոխհատուցում՝ գնդակը խլելու նախանձելի ցանկությամբ։ Հենց նրա ջանքերով մրցակիցը հիմնականում հույսը դրել էր զուտ երկար փոխանցումների վրա։ Դրան էլ  գումարեք առաջին գոլի ասիստը, և կստանաք թույն ցուցանիշ:

Սոլոմոն Ուդո – 8

28.03.2021 Armenia 2 0 Iceland 14 960x640 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Կարագանդայի «Շախտյորը» ներկայացնող հենակետային կիսապաշտպանն այս անգամ ևս ապացուցեց, որ Վբեյմարից վատ թեկնածու չէ հիմնական կազմում խաղալու համար։ Չնայած այն հագնամանքին, որ Ուդոն Գրիգորյանի պես հիմնականում զբաղվում է մրցակցի գրոհները քանդելով, վերջին 2 խաղում Ուդոն իրեն դրսևորում է նաև որպես «թեթև կրեատիվ» կիսապաշտպան։

Հակոբ Հակոբյան – 7,5

Հակոբ Հակոբյան. «Վնասվածքս լուրջ չէ. պատրաստ կլինեմ հաջորդ խաղին» 960x600 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Ցավոք, Հակոբյանը չկարողացավ լիարժեք դրսևորել իրեն՝ ստանալով վնասվածք երկրորդ կեսի սկզբում: «Ուրարտուի» ֆուտբոլիստը շարունակում է մնալ Խոակին Կապառոսի ուշադրության կենտրոնում: Նա պարբերաբար հրավիրվում է հավաքական, սակայն չունի որևէ հստակ դիրք: Ազգերի լիգայում Կապառոսը նրան տեսնում էր եզրային պաշտպանի գուտում, Իսլանդիայի հետ խաղում նա ստացել էր ձախ վինգերի դիրքը՝ լինելով նոմինալ կենտրոնական կիսապաշտպան:

Հակոբյանը ապագայի ֆուտբոլիստ է և, իհարկե, նրանից մաքսիմալ օգուտ քաղելու իդեալական տարբերակը դաշտում հստակ դեր սահմանելն է: Իսլանդիայի հետ նա այդպես էլ չտպավորեց: Բայց Հակոբյանն ունի հսկայական պոտենցիալ, և նրա թոփ հանդիպումները դեռ առջևում են:

Տիգրան Բարսեղյան – 10

28.03.2021 Armenia 2 0 Iceland 21 960x640 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Անկասկած, հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Տիգրան Բարսեղյանը խաղից խաղ ցույց է տալիս իր կարգն ու բարձրացնում լրջագույն հռետորական հարց. «ի՞նչ «Աստանա»: Մեր ընտրանու աջ եզրային հարձակվողն իր արագացումներով պարզապես տանջում էր մրցակիցներին: Արդեն խաղի սկզբում նա ստիպեց մրցակցին իր հետ պայքարում խախտել կանոնները և «նստեցրեց» դեղինի վրա: Դա նրան զգալի ազատություն տվեց եզրային անցումների ժամանակ:

Խփած գոլը միանգամայն արտացոլում էր նրա խաղը. բոլոր դրվագներում Տիգրանը պայքարում էր ու վազում մինչև վերջ ամեն գնդակի համար: Գնդակը մրցակցի դարպասն ուղարկելուց հետո Տիգրանը սկսեց խաղալ ավելի ոգևորված, գնդակն անցկացնել մրցակցի ոտքերի արանքով: Խաղի ընթացքում նա խփած գոլին գումարեց նաև գոլային փոխանցում: Ափսոս միայն, որ վերջում դեղին քարտ ստացավ:

Նա 2 տարի ծառայեց բանակում, իսկ այսօր հավաքականի առաջատարներից մեկն է․ Տիգրան Բարսեղյանի պատմությունը

Սարգիս Ադամյան – 7,5

28.03.2021 Armenia 2 0 Iceland 23 960x640 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Ադամյանը նախորդ խաղերի նման ակտիվ էր, սակայն իսլանդացիների հետ խաղը ցույց տվեց նրա գլխավոր «մինուսը». ազգային թիմում Ադամյանը երկրորդ համարով խաղալուց ունենում է դժվարություններ: Լիխտենշտեյնի ու Իսլանդիայի դեմ խաղերում մենք տեսանք տարբեր Ադամյանների. ԱԱ-2022-ի որակավորման առաջին խաղում Ադամյանը շատ էր տիրում գնդակին ու հաճախակի արագանում էր՝ անախորժություններ մատուցելով մրցակիցներին:

Իսլանդիան հիմնականում գործում էր նախաձեռնողի դերում: Ադամյանը փորձում էր դիմել պրեսինգի, սակայն դա աշխատեց միայն մեկ անգամ, որն էլ Ադամյանն օգտագործել չկարողացավ:

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – 7,5

28.03.2021 Armenia 2 0 Iceland 15 960x640 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Գրեթե նույն խոսքերը, որոնք վերևում գրել էինք Սարգիս Ադամյանի մասին, կարելի է վերագրել Նորբերտոյի հասցեին: Արգենտինահայ ֆուտբոլիստի խաղում նկատվում է մեծ առաջընթաց. երկու անգամ անընդմեջ ստանալով շանս խաղալու առաջին րոպեներից՝ Բրիասկոն ակտիվ մասնակցում էր բոլոր գրոհներին, դիմում պրեսինգի, գերազանց աշխատում էր առանց գնդակի, սակայն դա առայժմ չի բավարարում գոլի համար:

Խորեն Բայրամյան – 9

28.03.2021 Armenia 2 0 Iceland 24 960x640 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Բայրամյանը դաշտում խաղաց ավելի քիչ, քան ակնկալում էին երկրպագուները: «Ռոստովի» ֆուտբոլիստը խաղը սկսել էր պահեստայինների նստարանին: Այդ հանգամանքը զարմացրել էր իսլանդացիներին ճիշտ այնպես, ինչպես Կարապետյանի՝ հիմնական կազմում չհայտնվելը լիխտենշտեյնցիներին: Բայրամյանը զգալիորեն ակտիվացրեց գրոհի ձախ թևը՝ ստիպելով մրցակցին ավելի ուշադիր ու հավաքված գործել, բայց ի վերջո գտավ ազատ գոտին, ճեղքեց մրցակցի պաշտպանությունն ու դարձավ շքեղ գոլի հեղինակ:

Ալեքսանդր Կարապետյան- 7,5

166956772 10165228792125247 3905831018961996482 o 960x898 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Երկրպագուները ակնկալում էին, դաշտ դուրս եկող Կարապետյանը ցույց կտա՝ ով է «իսկական վիկինգը»: Երկրորդ խաղն է՝ Կարապետյանը խաղը սկսում է պահեստայինների նստարանից: Ընդ որում՝ երկրորդ դեպքն է՝ ոչ այնքան հասկանալի պատճառով է Կապառոսը Կարապետյանին թողնում պահեստայինների նստարանին: Դրդապատճառը հասկանալի է՝ ունենալ ուժեղ պահեստային անհրաժեշտության դեպքում: Դուրս գալով խաղադաշտ՝ Կարապետյանը հիմնականում աշխատեց առանց գնդակի և չսպառնաց դարպասին:

Ժիրայր Շաղոյան – 7,5

28.03.2021 Armenia 2 0 Iceland 2 960x640 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

Չնայած մեծ ճնշմանը՝ Շաղոյանը դաշտ դուրս եկավ լիարժեք ազատ ու անում էր այն ամենը, ինչ ցանկանում էր: Գովելի է, որ Առաջին խմբի առաջնության ֆուտբոլիստը, դուրս գալով խաղադաշտ նման պատասխանատու խաղում՝ գործում է մեծ թեթևությամբ: Մի քանի դրվագում Շաղոյանը ստացավ գնդակը, վերահսկեց այն ու գնաց համարձակ դրիբլինգի:

«Շատ ուրախացա, բայց նաև շփոթվեցի». Շաղոյանը՝ Հայաստանի հավաքական հրավերի և իր ապագայի մասին

Կարեն Մուրադյան – 7,5

166344262 10165225572565247 7242280735286973887 o 960x625 - «Հուհ-ի իսկական վարպետները». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Իսլանդիայի հետ խաղից հետո

«Արարատի» կիսապաշտպանը գերազանց փոխարինեց Սոլոմոն Ուդոյին ու շարունակեց իր նախկին ակումբակցի գործը՝ ցեմենտելով միջին գիծը:

Հայաստանի հավաքականը նոր ուշագրավ ռեկորդներ սահմանեց Կապառոսի գլխավորությամբ

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տարեդարձը

Խոակին Կապառոսն այսօր նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը

Հայաստանի ազգային հավաքականը 29 տարեկան է

Կամո Հովհաննիսյանը չի մեկնի Բաքու ու չի մասնակցի «Քարաբախի» դեմ խաղին

Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն աճել է

Սպերցյանը «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստն է սեպտեմբերին

Կապառոսյան հեքիաթն ավարտվեց. 2-րդ տեղը զբաղեցնելն անիրատեսական դարձավ

Ովքեր բաց կթողնեն Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը որակազրկման պատճառով

7 խաղ է՝ Հայաստանի հավաքականը չի հաղթում

Կապառոս. «Կշարունակենք պայքարել այնքան, քանի դեռ մաթեմատիկական շանսեր ունենք»

Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Ռումինիային և J խմբում նահանջեց 4-րդ հորիզոնական (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է ռումինացիներին (տեսանյութ)

Ռումինիան բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ռումինիայի դեմ խաղում

Ռումինիա – Հայաստան. դիմակայության պատմությունը

Արման Քարամյանը՝ Ռումինիա – Հայաստան այսօր կայանալիք խաղի մասին