fbpx
Բաժիններ

Հուլիսի 1-3-ը տեղի կունենա լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը

Հուլիսի 1-3-ը Երևանում տեղի կունենան լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները, տեղեկացնում է Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիան:

Նախնական հայտերով առաջնություններին մասնակցելու են տղամարդկանց և կանանց 12-ական զույգեր: Նախատեսվում էր նաև Վրաստանի թիմի մասնակցությունը, սակայն, հարևան երկրում առկա քաղաքական իրավիճակի պատճառով նրանց մասնակցությունը դեռ չի հաստատվել:

Առաջնությունը կայանալու է Գրանդ Սպորտ համալիրում: Բոլոր խաղերը հեռարձակվելու են ուղիղ եթերով: Մրցաշարի գլխավոր հովանավորն է Վիվառո ընկերությունը:

Առաջնությունում հաղթող կամ բարձր հորիզոնական գրաված զույգերը մասնակցելու են Համահայկական խաղերին՝ ներկայացնելով Երևանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: