fbpx
Բաժիններ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար

Ռումինիայում մայրաքաղաք Բուխարեստում ապրիլի 12-ից 14-ը կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 10 ըմբիշ:

Ռումինիա կմեկնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը:

Տարեսկզբից հավաքականը մասնակցել է միջազգային մրցաշարերի ու անցկացրել ուսումնամարզական հավաքներ՝ նախապատրաստվելով տարվա առաջին ստուգատեսին:

Արթուր Ալեքսանյանը նոր է ապաքինվել վնասվածքից, այդ պատճառով բաց կթողնի ԵԱ-ն: Կարապետ Չալյանն էլ ծնկի լուրջ վնասվածք է ստացել Բելառուսում կայացած հավաքի ժամանակ ու նրա փոխարեն 77 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արսեն Ջուլֆալակյանը:

Արթուր Ալեքսանյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը այստեղ։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն 2 միջազգային մրցաշարի

Լևոն Ջուլֆալակյան. «Արթուր Ալեքսանյանը գոտեմարտ առ գոտեմարտ ավելացնում էր»

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Մեդալների մեծ հույսով. Հայաստանի ներկայացուցիչները, 2-րդ Եվրոպական խաղերի եզրափակիչ օրը

Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Մաքսիմ Մանուկյանը իրավունք է ստացել անցկացնել սփոփիչ գոտեմարտ

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում (տեսանյութ)

Մեդալների հույսով. Եվրոպական խաղերում այսօր մրցում են մեր հունահռոմեականներն ու մարմնամարզիկները

Կարապետ Չալյանը եզրափակչում է, Կարեն Ասլանյանը կպայքարի բրոնզի համար (տեսանյութ)

Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչում են

Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը հաղթեցին և մտան քառորդ եզրափակիչ

Եվրոպական խաղեր. Այսօր 4 բռնցքամարտիկ կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար, կմեկնարկեն հունահռոմեական ոճի ըմբիշները

Մինսկ 2019. Մաքսիմ Մանուկյանը պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում

Մինսկ 2019. Դավիթ Գրիգորյանը եզրափակիչում է

Ըմբշամարտ. Ի՞նչ սպասել հայ մարզիկներից Եվրոպական խաղերում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպական խաղերին (տեսանյութ)