fbpx
Բաժիններ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար

Ռումինիայում մայրաքաղաք Բուխարեստում ապրիլի 12-ից 14-ը կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 10 ըմբիշ:

Ռումինիա կմեկնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը:

Տարեսկզբից հավաքականը մասնակցել է միջազգային մրցաշարերի ու անցկացրել ուսումնամարզական հավաքներ՝ նախապատրաստվելով տարվա առաջին ստուգատեսին:

Արթուր Ալեքսանյանը նոր է ապաքինվել վնասվածքից, այդ պատճառով բաց կթողնի ԵԱ-ն: Կարապետ Չալյանն էլ ծնկի լուրջ վնասվածք է ստացել Բելառուսում կայացած հավաքի ժամանակ ու նրա փոխարեն 77 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արսեն Ջուլֆալակյանը:

Արթուր Ալեքսանյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը այստեղ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չեմպիոններ, որոնց տվել է Գյումրին երկրաշարժից հետո

Մաքսիմ Մանուկյան. «Այս տարի վնասվածքներ ունեցա, բայց հիմա ամեն ինչ նորմալ է»

Էդուարդ Սահակյանն ամփոփեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

Արսեն Ջուլֆալակյանը միջազգային մրցաշարի է մասնակցել Մոսկվայում

Նոյեմբերի 29-ին կկայանա Ջուլֆալակյան-Վլասով գոտեմարտը

Արսեն Ջուլֆալակյանը տևական ընդմիջումից հետո մրցաշարի հաղթող է դարձել

Արմեն Մելիքյանը դուրս է եկել աշխարհի Մ23 առաջնության կիսաեզրափակիչ

Մ23 ԱԱ. Օվասապյանը կիսաեզրափակիչում է, Գալստյանը պարտվեց

Սլավիկ Գալստյանն ու Դավիթ Օվասապյանը աշխարհի Մ23 առաջնության քառորդ եզրափակիչում են

Ռուդիկ Մկրտչյան․ «Լավ ֆուտբոլ խաղացինք» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության համար

Արմեն Նահապետյան․ «Լավ խաղացինք, բայց ավելացնելու տեղ ունենք» (տեսանյութ)

Ռուդիկ Մկրտչյան․ «Այսօր շատ պարտադիր էր հաղթելը» (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Անկախ Հայաստանի բոլոր աշխարհի չեմպիոնները

Հայ մարզիչները ամփոփեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը