fbpx
Բաժիններ

Հունահռոմեական ըմբիշները ծաղկաձորյան հավաք են անցկացնում (լուսանկարներ)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 17-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Նախատեսվում է, որ մեր ընտրանու մի մասը փետրվարին կմասնակցի Փարիզի միջազգային մրցաշարին: Հաջորդ հավաքը մեր թիմը կանցկացնի փետրվարի կեսերին, որից հետո մերոնք կմասնակցեն Բուլղարիայի մրցաշարին: Մյուս մասն էլ կմեկնի Սերբիա՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը:

Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆոտոշարք Հայաստանի հավաքականի հավաքից:

  • 13

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: